Բաժիններ՝

«Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով 13 բջջային հեռախոսի և արգելված այլ պարագաների ներնետման փորձ

Ապրիլի 14-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնող պահպանության ապահովման բաժնի ծառայողը նկատել է, որ տեղամասի պատի արտաքին կողմում անօդաչու թռչող սարքի (դրոնի) միջոցով ներնետման փորձ է կատարվել:

Վերոնշյալի մասին անմիջապես ահազանգվել է ՀՀ ՆԳՆ ՀՈԳՎ Արթիկի բաժին: Ոստիկանության ծառայողների ժամանումից հետո, պահպանության ապահովման բաժնի աշխատակիցների հետ համատեղ իրականացվել է տարածքի զննում, որի արդյունքում արտաքին պատի դրսային հատվածում հայտնաբերվել են պլաստմասե կասկածելի երեք տարաներ, որոնցից յուրաքանչյուրին ամրացված են եղել մետաղական երկուական կախիչներ:

Տարաներում առկա են եղել 13 բջջային հեռախոս, 4 բջջային հեռախոսի լիցքավորման լար, 2 բաժանորդային քարտ, 1 անլար ականջակալ և 1 wi-fi սարք:

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930