
Բակո Սահակյանը կատարել է իր ընտրությունը

Ստեփանակերտի թիվ երեք ընտրատարածքի 3-րդ ընտրատեղամասում քիչ առաջ իր ընտրությունը կատարեց ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, ով ընտրատեղամաս էր այցելել կնոջ ուղեկցությամբ:
«Աիցախպրես»-ի հաղորդմամբ ՝ ընտրություն կատարելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նախագահն ասաց, որ հանգամանքը, որ ԼՂՀ ընտրությունները միջազգային ճանաչում չեն ստանում, դեռ չի նշանակում, որ Արցախում հուսահատվում են:
«Այս տարիների ընթացքում բազմիցս ցուցաբերել ենք հաստատակամություն, վճռականություն և կամքի ուժ, և դա մեզ օգնել է հաղթահարել դժվարությունները:
Այս խորհրդարանական ընտրություններն իրենց էությամբ առանձնահատուկ են, քանի որ նպատակ են հետապնդում նպաստելու հաջողությունների արձանագրմանը: Ընտրությունների ադյունքում կունենանք ավելի արհեստավարժ խորհրդարան, և արհեստավարժ պատգամավորներն իրենց օրենսդիր գործունեությամբ ավելի արդյունավետ կերպով կնպաստեն երկրի զարգացմանը»,- ասաց Բակո Սահակյանը՝ հավելելով, որ ԼՂՀ իշխանությունները ընտրությունների անցկացմանը մոտեցել են այն սկզբունքով, որ պահպանվեն քաղաքակիրթ աշխարհի կողմից սահմանված բոլոր կանոնները:
«Բայց եթե նրանք չեն ճանաչում ընտրությունների արդյունքը, դա դեռ չի նշանակում, որ մենք չենք կարևորում այդ ընտրությունները:Դրանք առաջին հերթին անհրաժեշտ են մեր երկրին, մեր քաղաքցիներին»,-եզրափակեց ԼՂՀ նախագահը: