Այս պահին լարված իրավիճակ է ՀՀ ֆինանսների նախարարության մոտ: «Դեմ եմ» նախաձեռնության մի շարք անդամներ բողոքի ակցիա են իրականացնում նախարարության մոտ: Նրանցից մի քանիսը շրջանցելով ոստիկաններին, մոտեցան նախարարությանը, սակայն ոստիկանները հրելով նրանց հեռացնում են տարածքից:
Շիրակի մարզում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացած 49-ամյա Գայանե եւ 52-ամյա Հաբեթ Սեդրակյանները դեպքի նախորդ օրը Երեւանում մասնակցել էին Հաբեթի հորեղբոր թոռան հարսանիքին, իսկ դեպքի օրն էլ այցելել Երեւանում բնակվող իրենց դուստրերին եւ վերադարձել Գյումրի:
ԱԺ նիստում այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց հնչեցրեց, թե որքանո՞վ են արդարացի ՊՆ ոլորտի համեմատաբար խոշոր հատկացումները, երբ մյուս ոլորտներում վիճակը վատ է: Նրա խոսքով՝ կան զինվորականներ, որոնք ավելի բարձր են վարձատրվում, քան ժամանակին՝ բարձր պաշտոնյաները. «Խնդիրը փոխկապակցության մեջ է»։
ՀՀ Գեղարքունիքի մարզում ՀՀ բնապահպանության նախարարության, Մարզպետարանի և պատասխանատու այլ կազմակերպությունների մասնակցությամբ իրականացվել է պետական բյուջեով նախատեսված ձկնապաշարների համալրման ծրագրի շրջանակներում Սևանա լիճ գեղարքունի և ամառային իշխանի մանրաձկան բացթողնման աշխատանքներ:
Երևանի ավագանու 29.10.2014թ. նիստի հարց ու պատասխանի ժամանակ «Բարև Երևան»-ի կողմից հնչեցվեց այն հարցը, թե քաղաքացիական նախաձեռնություն է եղել Լենինգրադյան-Իսակով իրար միացնող նոր փողոցը անվանակոչել Մոնթեի անունով, ո՞րն է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական դիրքորոշումն այս առաջարկի վերաբերյալ:
Ոստիկանությունը ի խորոց սրտի վշտակցում է ավտոաղետից զոհվածների ընտանիքներին, հարազատներին ու մերձավորներին, իր զորակցությունը հայտնում վիրավոր համաքաղաքացիներին և մաղթում շուտափույթ ապաքինում:
Նոյեմբերի 12-ին, ժամը 11.02-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վահագնի գյուղում ժամը 04.00-ի սահմաններում գայլերը հարձակվել են Ա. Բ.-ին պատկանող անասնագոմի վրա և հեշոտել 30 ոչխար, իսկ 140-ը կորած են:
Եվս մեկ վթար է տեղի ունեցել Գյումրիում` այս անգամ ուղևորափոխադրումներ իրականացնող առաջին համարի ավտոբուսի մասնակցությամբ:
«Գյումրիի 4-րդ ուսումնարանում եմ սովորում՝ համակարգչային օպերատոր, Երևանում ծրագրավորման մասնավոր դասերի եմ գնում շաբաթ ու կիրակի օրերին՝ դասերից հետո: Վարորդին լավ գիտեմ, իրա հետ շատ եմ գնացել-եկել Լենինական: Շատ լավ, հանգիստ քշող էր»:
Նախօրեին 21-ամյա աղջիկն ահազանգել է, որ երկու օր առաջ Գաջի գործարանի մոտ բռնության է ենթարկվել մի քանի տղամարդու կողմից:
Գազել մակնիշի ավտոմեքենայի գազաբալոնները չեն պայթել: Դրանք տեղում ենթարկվել են նախնական ուսումնասիրության:
Նոյեմբերի 12-ին, ժամը 00.07-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղում՝ Ատեկա ձորի մոտակայքում, կորել է 14 ոչխար, որից 2-ին գտել են վնասված:
Խոսքը մոտ 430 հազար դրամի մասին է: Հայցվորը միջնորդել է պատասխանողների գույքի վրա արգելանք դնել, գործով նախագահող դատավոր Էդուարդ Ամալյանը որոշել է բավարարել այն:
Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում իրականացվել է չափազանց մեծ ծավալի՝ 16.5 միլիոն դոլարի գործարք, որն ըստ ամենայնի, ՀՀ կենտրոնական բանկի իրականացրած ինտերվենցիան է, որով վերջինս փորձ է անում կանխել դրամի արժեզրկումը:
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համաձայնել է, որ եկող տարի մայիսի 9-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյակի առթիվ Երևանում շքերթ անցկացնեն ռուսական զորքերը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 13-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք փողոցներում:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ փողոցի Անգին Աբրահամյանի թիվ 8 տան մոտակա խորդանոցի տանիքում:
Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է. մեքենաներին այլ համարանիշեր մի փակցրեք: Այս և մի շարք այլ կեղծիքների հայտնաբերումը վայրկյանների խնդիր է:
«Իմ Հայկն իմ թոռնիկի համար իր իդեալն է, հասկանո՞ւմ եք: Որովհետև գիտի, որ պայքարում է և իր համար, որ իմ թոռնիկը և ձեր բալիկները, որ դուք հետո կունենաք, ապրեն անկախ, ազատ Հայաստանում»,- ասաց ամբաստանյալի մայրը:
Մեզ թվում է՝ մենք հստակ գիտենք «հիվանդ» և «առողջ» բառերի սահմանումները. հիվանդ է նա, ով ունի մտավոր կամ ֆիզիկական խնդիր, առողջ է նա, ով ունի 2 ոտք, 2 ձեռք և մարմնի մյուս մասերը՝ ըստ անատոմիայի դասագրքի:
Դանակահարություն Երևանի Կիլիկիա թաղամասում. դանակահարողին հայտնաբերեցին Բագրատաշենի սահմանային անցակետում:
Դեպքի օրն իրենց տան պատուհանները փոխարինել և տեղադրել են նոր եվրոպական արտադրության պատուհաններ, որի պատճառով ամբողջ տունը շինարարական աղբով էր պատված եղել, իսկ հարսն ամուսնու և երկու երեխաների հետ գնացել է իր հայրական տուն և կեսօրին վերադարձել ետ: Նույն օրը՝ կեսօրին, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր որդու հետ, որից հետո որդին դուրս է եկել տանից:
Նոյեմբերի 10-ին, ժամը 01.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Լազար Մ.-ին, 1971 թ. ծնված Նվեր Մ.-ին, 1986 թ. ծնված Տիգրան Ս.-ին և 1980 թ. ծնված Վահրամ Ա.-ին, որոնք վիճաբանության ժամանակ հարվածել էին իրար:
Պարզվել է, որ Գրիգորյան փողոցի տներից մեկում պայթել է փայտե վառարանը, ինչից տան բնակիչ Վ. Դ.-ը (ծնվ.1927թ.) տարբեր աստիճանի մարմնական այրվածքներով հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Ես որեւէ մեկից օգնություն չեմ ակնկալում: Ինչպես ժողովուրդն է ասում՝ «իմ յուղում տապակվում եմ»: Եթե գյուղում ես ապրում եւ սպասում, որ ինչ-որ տեղից օգնություն պիտի ստանաս , ապա շատ դժվար կլինի, այդպես չես կարող ապրել: Պետք է աշխատես: Պետք է շատ աշխատես, շատ աշխատելուց վնաս չկա»- խրատում է պապիկը:
2014 թվականի հունվար- հոկտեմբեր ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 1 մլն 781 հազար 668 ուղևոր, ինչը շուրջ 325 168 ուղևորով կամ 22,3 տոկոսով ավելի է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ:
Նոյեմբերի 10-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Ռոման Մ.-ին:
Հանդիպմանը քննարկվել են պետության և եկեղեցու միջև ձևավորված սերտ համագործակցությանը, հայրենիք-սփյուռք կապերի առավել ամրապնդմանն ու ազգային-եկեղեցական կյանքի կարևորագույն խնդիրներին և առկա մարտահրավերներին վերաբերող հարցեր, որոնք տեղ են գտել նաև ս.թ. նոյեմբերի 11-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հրավիրված Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի օրակարգում:
Նոյեմբերի 8-ին, ժամը 22.00-ին, 1989 թ. ծնված Մհեր Մ.-ն ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է տվել, որ փախցրել են Ավանի Վախթանգովի և Սաֆարյան փողոցների խաչմերուկի մոտ կայանված իր «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենան:
Նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության գործով Միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները» գրքի շնորհանդեսը: Աշխատության հեղինակն է ՀՀ ԳԱԱ-ի Պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, «Օրենքի ուժով» ՀԿ-ի նախագահ Արմեն Մարուքյանը: