
Անցած 10 օրերի ընթացքում ԿԲ-ն արդեն մոտ 28 մլն դոլար է ներարկել շուկա. «ՀԺ»

«Հայկական Ժամանակը» գրում է. «Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում իրականացվել է չափազանց մեծ ծավալի՝ 16.5 միլիոն դոլարի գործարք, որն ըստ ամենայնի, ՀՀ կենտրոնական բանկի իրականացրած ինտերվենցիան է, որով վերջինս փորձ է անում կանխել դրամի արժեզրկումը: Միայն անցած 10 օրերի ընթացքում ԿԲ-ն արդեն մոտ 28 մլն դոլար է ներարկել շուկա: Բայց, ըստ մասնագետների, ԿԲ–ի ինտերվենցիաները կարող են կանխել դրամի արժեզրկումը միայն այն դեպքում, եթե չկան արժեզրկման խորքային պատճառներ»,– գրում է թերթը:
Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։