Երևանում շքերթ կանցկացնեն ռուսական զորքերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.  «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համաձայնել է, որ եկող տարի մայիսի 9-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի 70-ամյակի առթիվ Երևանում շքերթ անցկացնեն ռուսական զորքերը: Համաձայնությունը ձեռք է բերվել ՀՀ պաշտպանության նախարարի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի միջև։ Լուրը տարածել են ռուսական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով ՌԴ ՊՆ հաղորդագրությանը, որի համաձայն Երևանում շքերթին մասնակցելու են ՌԴ 102-րդ ռազմակայանի անձնակազմը և ռազմական տեխնիկան:

Այն փաստը, որ ինքնիշխան պետության մայրաքաղաքում կազմակերպվելիք շքերթն այլ, թեկուզ դաշնակից պետության զորքեր են անցկացնելու, արդեն իսկ վիրավորական է պետության ինքնիշխանության համար: Իրավիճակի ողբերգությունն ամբողջացնում է այն փաստը, որ այս մասին ՀՀ քաղաքացիներն իմանում են ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից: Այլ կերպ ասած՝ով որոշել է, նա էլ հաղորդագրություն է տարածել: Իսկ ՀՀ ՊՆ-ն այս դեպքում ենթարկվողի դերում է»,–գրում է թերթը:

Կարդացեք «Ժողովուրդի» այսօրվա համարում։   

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930