Օդային ճանապարհով մեկնածների և ժամանողների բացասական հաշվեկշիռը՝ շուրջ 40 հազար մարդ

2014 թվականի հունվար- հոկտեմբեր ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները սպասարկել են 1 մլն 781 հազար 668 ուղևոր, ինչը շուրջ 325 168 ուղևորով կամ 22,3 տոկոսով ավելի է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ:

Հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 910 789 ուղևոր (742 886 ուղևորի փոխարեն 2013 թվականի նույն ժամանակաշրջանում), իսկ ժամանել է 870 879 ուղևոր (713 614 ուղևոր՝ 2013-ին): Մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում է 39 910 մարդ: Մեկնած ուղևորների տեսակարար կշիռը ընդհանուր ուղևորափոխադրումների մեջ կազմում է 51 տոկոս, ինչը համադրելի է 2013 թվականի նույն ժամանակաշրջանի ցուցանիշի հետ՝ 51,1 տոկոս:

Բեռնափոխադրումների ծավալը աճել է 5,2 տոկոսով և կազմել է 8 889 տոննա, իսկ թռիչք/վայրէջքների քանակը աճել է 19,2 տոկոսով և կազմել 9 018:
ՀՀ ԿԱ քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության
մամլո ծառայություն

Տեսանյութեր

Լրահոս