
Փոքր Մանթաշ գյուղում տանիք է այրվել

Նոյեմբերի 11-ին, ժամը 21.46-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ փողոցի Անգին Աբրահամյանի թիվ 8 տան մոտակա խորդանոցի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.16-ին:Այրվել է անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը՝ 60 ք.մ:
Արտակարգ իրավիճակների նախարարություն