
Արտակարգ դեպք` Շիրակի մարզում. կորած ոչխարներին գտել են կիսահոշոտված վիճակում

Նոյեմբերի 12-ին, ժամը 00.07-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղում՝ Ատեկա ձորի մոտակայքում, կորել է 14 ոչխար, որից 2-ին գտել են վնասված:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Ատեկա կոչվող ձորում կորելեն Չ. Վ.-ին պատկանող 14 ոչխար, որից 2-ին գտել են կիսահոշոտված վիճակում:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են որոնողական աշխատանքները մթության պատճառով:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն