Նոյեմբերի 20-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիեւի եւ Դիլհամ Ասքերովի գործով դատական նիստը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նամակ է հղել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսին հետևյալ բովանդակությամբ:
Երևանում՝ Շենգավիթ վարչական շրջանի տարածքում, հարձակման են ենթարկվել շտապօգնության աշխատակիցները, ովքեր կանչով մեկնել էին բնակարան՝ բուժօգնություն ցուցաբերելու:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում խիտ մառախուղ է:
Երեւանի «Չաո բամբինո» մանկական սրճարանում նոյեմբերի 19-ի երեկոյան գազով լցված փուչիկների պայթյունից երեք երեխա է վիրավորվել:
Կրկնում եմ, ես հերոսություն չեմ անում, հացադուլը սեփական առողջությանը վնաս տալ է ու ոչ ավելին, ես ոչ մեկիդ փոխարեն քայլ չեմ անում, ինձ կարող եք չհիշել, ես իմ խղճին եմ պատասխան տալիս, ինձ առողջ եմ զգում, իմ առաքելությունը թեման տաք պահելու մեջ է…
«Միջադեպից 3 օր առաջ մենք հեռադիտակով նկատեցինք հակառակորդի ուղղաթիռը, որը շատ մոտ էր թռչում մեր դիրքերին։ Առջևում գտնվող լեռան ստորոտից թռավ դեպի թշնամու վարժանքների շտաբ, ինչից հետո կրկին վերադարձավ։ Իսկ նոյեմբերի 12-ին ուղղաթիռները թռչում էին ուղիղ մեր դիրքերի ուղղությամբ։ Ես մարտական լրիվ պատրաստության վիճակում էի»:
Նոյեմբերի 20-ին, ժամը 02.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհշ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ռուսաստանի Դաշնությունը վավերացնում է ավելի վաղ ստորագրված համաձայնագիրը, ըստ որի՝ ՌԴ մուտք գործող ՀՀ քաղաքացիները ոչ թե 7, այլ 30 օրվա ընթացքում կարող են հաշվառվել:
Տրանսպորտային միջոցների գրանցման եւ վարորդական վկայականների հատկացման Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրը 19.11.2014թ. ժամը 13.00-ից տեխնիկական անսարքությունների պատճառով չի գործում, ինչի հետեւանքով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն կարողանում սպասարկել քաղաքացիներին:
ՀՀ քննչական կոմիտեից հաստատեցին կրակոցների հանգամանքը` նշելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Որպես այլընտրանքային ճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց փողոց-Արտաշատի խճուղի, ինչպես նաև Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց փողոց-Արտաշիսյան փողոց- Շիրակի փողոց ուղղությունները:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը:
Սրանք հանրապետության երկրորդ քաղաքի գլխավոր փողոցներն են կամ թաղային նշանակության այն փողոցները, որոնք միանում են գլխավորներին: Տարվա անձրեւային եղանակներին գրեթե միշտ նույն տեսքով են՝ ցեխապատ, ցեխաշաղախ, ցեխակոլոլ, գորշ, անանցանելի:
Նախադպրոցական հաստատությունների մի մասն է ապահովված ջեռուցման լոկալ համակարգով, իսկ մյուսներում այս տարի խաղասենյակները շարունակելու են ջեռուցվել գազի վառարաններով, էլեկտրական սալիկներով:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և այլ բնակավայրերում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Երեք անգամ մեծամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավոր դարձած «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Մարգարյանը դեմ է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին:
Գյուղացիները պատմում են, որ ժամանակին Միրի անունով մի մարդ եկել, տուն-տեղ է դրել մի բարձրադիր գոտում, որից հետո գյուղը կոչվել է իր անունով՝ Մյուրիշեն: Փոխվել են Մյուրիշենի տերերը, այսօր գյուղն այլ պատմություններով է շնչում, այլ խնդիրներով է ապրում:
«Ես հույս ունեմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն բանակցությունները եւ կհասնեն խնդրի լուծմանը առանց բանակների միջամտության: Այդ հարցը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով», – ասաց դեսպանը:
2014 թ. ապրիլի 9-ին ՀՀ վարչական դատարանի դատավոր Ա. Սարգսյանի կողմից հրապարակվեց ՀՀ Պաշտպանության նախարարության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած հայցադիմումի վերաբերյալ կայացված որոշումը:
Մի քանի ամիս է, ինչ Գյումրի-Մարմաշեն ուղղությունը սպասարկող երթուղին ուղևորափոխադրման վարձը 100 դրամից հասցրել է 150-ի: Տոմսի գնի բարձրացումը հարուցել է մարմաշենցիների դժգոհությունը:
N զորամասի զինծառայողների միջև տեղի ունեցած վիճաբանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ԱՆ ԴԲԳԳԿ-ի դատաբժիշկ-փորձագետ Ս. Հայրապետյանը դատաբժշկական փորձաքննության իր եզրակացությունում մարմնական վնասվածքի ծանրության աստիճանը մեղմ նշելու համար, որպես կաշառք պահանջել և ստացել է 150.000 ՀՀ դրամ գումար:
Ջեռուցման շրջանն արդեն սկսված է: Նոյեմբերի 15-ից սկսած բոլոր ուսումնական հաստատություններում օրենքով պետք է արդեն ջեռուցում ապահովվի:
Տուժողների և տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն ասաց, որ մեկ ստորագրությամբ չի որոշվում՝ նույն անձն է ստորագրել, թե ոչ:
NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Մեղրաշեն գյուղի 52-ամյա տղամարդու դին հայտնաբերել են տանը հարակից խորդանոցում՝ առաստաղից կախված վիճակում:
2014 թ. նոյեմբերի 14-ի դատական նիստը կայացավ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի ներկայացուցիչ Արայիկ Զալյանի և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Տիգրան Ավետիսյանի մասնակցությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Դավիթ Խաչատրյանի առողջությանը դիտավորությամբ, կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում պարզվել են կատարված հանցագործության դրդապատճառները, բոլոր հանգամանքները։
Նոյեմբերի 18-ին, ժամը 15.30-ի սահմաններում, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 71 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Կոլյա Ա.:
ՀՀ կառավարությունն այսօր նոր խմբագրությամբ է հաստատել «Զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց, նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև փրկարար ծառայության ծառայողների և նրանց ընտանիքի անդամների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման մասին» իր ավելի վաղ ընդունած որոշումը: