
Տրանսպորտային միջոցների գրանցման էլեկտրոնային ռեգիստրի աշխատանքը կվերականգնվի առաջիկայում

Տրանսպորտային միջոցների գրանցման եւ վարորդական վկայականների հատկացման Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրը 19.11.2014թ. ժամը 13.00-ից տեխնիկական անսարքությունների պատճառով չի գործում, ինչի հետեւանքով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումները չեն կարողանում սպասարկել քաղաքացիներին:
Ճանապարհային ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը եւ հավաստիացնում, որ արվում է հնարավոր ամեն ինչ տեխնիկական խնդիրներն արագ լուծելու եւ 20.11.2014 թ. ժամը 09.00-ից աշխատանքները վերսկսելու համար: