Խոշոր ավտովթար՝ «Ջրաշխարհ»-ի մոտ. կան տուժածներ
Նոյեմբերի 20-ին, ժամը 02.59-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհշ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Սուիթ Վեյ» տաքսի ծառայությանը պատկանող «Սամանդ» մակնիշի 13UO964 (վարորդ՝ Է. Շ., ծնվ. 1963թ.) և «Օպել» մակնիշի 14PP914 պետհամարանիշներով (վարորդ՝ Ա. Մ., ծնվ. 1991թ.) ավտոմեքենաները, իսկ «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ Է.Շ.-ը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գ. Հ.-ը (ծնվ. 1962թ.) և Լ. Ա.-ը (ծնվ. 1961թ.)՝ «Սրբ.Գր. Լւսավորիչ» ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել հսկողություն՝ մինչ գազի բալոնի դատարկվելը:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն