
Վանաձորում «Range Rover»-ը վրшերթի է ենթարկել անչափաhաս հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08։45-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում «Range Rover» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 16-ամյա Մ․ Ղ․-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Դեպքի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։