
ՀՀ անձնագրային ծառայությունը կեղծ անձնագիր է տրամադրել Վրաստանի քաղաքացուն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Վրաստանի Հանրապետության քաղաքացուն կեղծ հիմքերով անձնագրավորելու դեպքի առթիվ` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Համաձայն նախաքննությամբ ձեռք բերված տվյալների` 2008 թվականի օգոստոսի 7-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Կենտրոնականի անձնագրային ծառայությունից Վրաստանի Հանրապետության քաղաքացին ստացել և մինչև 2014 թվականը օգտագործել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կեղծ անձնագիր:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Հատուկ քննչական ծառայություն