Լարված իրավիճակ Սահմանադրական դատարանի մոտ (լուսանկարներ)
Այս պահին Սահմանադրական դատարանի դիմաց լարված իրավիճակ է: Ինչպես հայտնի է՝ այսօր Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում էր ԵՏՄ-ին՝ Հայաստանի անդամակցության պայմանագիրը, իսկ քիչ առաջ ՍԴ-ն մտավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Ոստիկանները թույլ չեն տալիս ՍԴ-ի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիներին մոտենալ ՍԴ շենքին, նրանք հրում են մարդկանց՝ ստիպելով անցնել դիմացի մայթեզր:
Ակցիայի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, և այս պահին նրան բժշկական օգնություն են ցուցաբերում շտապ բուժօգնության բժիշկները: