 
                        Խոշոր հրդեհ՝ Կոտայքի մարզում
 
                                    Նոյեմբերի 14-ին, ժամը 10.59-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Ամառանոցային փողոցի թիվ 7 տանը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.37-ին, մարվել՝ 11.42-ին:
Ամբողջությամբ այրվել է Գ. Ս-ին պատկանող վագոն-տնակը (մոտ 27 քմ):
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        