
Նոր մանրամասներ՝ խոցված ուղղաթիռի անձնակազմի մասին. նրանց հարազատները ծանր վիճակում են. shamshyan.com

Կամիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունից տեղեկացանք, որ այս պահին դեռ երկխոսության մեջ են գտնվում համապատասխան իշխանությունների հետ խոցված ինքնաթիռին մոտենալու հարցում:
Իսկ ԼՂՀ Պաշտպանության բանակը դեռ չի կարողանում մոտենալ նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքի չեզոք գոտում ադրբեջանական ԶՈւ-ի կողմից խոցված ուղղաթիռին եւ մինչև հիմա հայտնի չէ անձնակազմի ճակատագիրը: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ ՊՆ նախարարությունից: Արցախի պաշտպանության բանակն այդ հարցով դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին եւ միջազգային մի շարք այլ կազմակերպությունների:
Մանրամասներն՝ այստեղ