Բաժիններ՝

Ինչը լավ է, ասում ենք` լավ է. Համագործակցությունը տալիս է իր պտուղները

Դպրոցների գործունեության առավել թափանցիկության ու հրապարակայնության ապահովման Երևանի քաղաքապետարանի փորձը օրինակելի է: 2014 թվականի Երևանի զարգացման ծրագրում նախատեսված «Դպրոցնեերի գործունեության առավել թափանցիկության ու հրապարակայնության ապահովում» կետն արդեն իրականացվել է: Երևանի քաղաքապետարանի yerevan.am կայքում արդեն դրված են իր ենթակայության դպրոցների նախահաշիվներն ու հաստիքացուցակները: Շուտով կտեղադրվեն նաև դպրոցների տարիֆիկացիաներում առկա բոլոր թվային տեղեկությունները:

Մեկ այլ լավ տեղեկություն. Սույն թվականի սեպտեմբերի 9-ին Երևանի քաղաքապետին առաջարկ էինք ներկայացրել Երևանի ավագանու 3 խմբակցություններից մեկակական անդամի ընդգրկել մանկապարտեզների սննդի գնման նոր պայմանագրերի կնքման հանձնաժողովում ու անհավանական ցածր գին առաջարկող մատակարարների մոտ սննդի անվտանգության տեսչության կողմից իրականացնել ստուգումներ:
Տեղեկացնեմ հասարակությանը, որ արդեն ստացել ենք հանձնաժողովում մասնակցելու առաջարկն ու մասնակցելու ենք, նամանավանդ որ նախատեսված սննդամթերքի առաջարկված ցանկի և տեխնիկական բնութագրի վերաբերյալ տվել ենք դրական կարծիք ու ընդամենը երկու առաջարկ:
Համագործակցությունը տալիս է իր պտուղները:

Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս