
Ով է խափանում Կենտրոնի թ.1 մանկապարտեզի հիմնանորոգումը

Երևանի Կենտրոնի թ.1 մանկապարտեզի հիմնանորոգումն իրականացնող կազմակերպությունը «Պառեքս-Գազ» ՍՊԸ-ն է, որի հետ կնքած պայմանագրի համաձայն աշխատանքների վերջնաժամկետը 25.08.2014 թվականն է: Հիմնանորոգումը ոչ միայն ավարտված չէ, այլև 2 օր առաջ տեղում անձամբ համոզվեցի, որ պարզապես կանգնած է, որովհետև ցերեկը, ժամը 14.00-ին դարպասի կողպեքը կախված էր ու ոչ մի կենդանի շունչ չկար, վկա` Ազատություն ռադիոկայանի նոյեմբերի 11—ի երեկոյան ռեպորտաժը:
Պատուհանները փոխված չէին, նկուղային հարկի պատուհանները դրված չէին, բակը շինանյութով էր ծանրաբեռնված և ընդհանրապես տպավորությունն այնպիսին էր, որ այնտեղ միտք էլ չունեն հիմնանորոգման աշխատանքներն ավարտելու:
Խնդրում եմ պարզաբանել այս վիճակը, ինչո”ւ այս կազմակերպությունը ժամանակին չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները և ի”նչ է անում քաղաքապետարանի համապատսխան վարչությունը մանկապարտեզի հիմնանորոգումն ավարտելու և այն երեխաներին վերադարձնելու համար, որին սպասում են մի քանի տասնյակ ծնողներ:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»
խմբակցության անդամ