
Ինքնահրկիզված տղամարդն 80-85 տոկոս այրվածք է ստացել. նոր մանրամասներ (տեսանյութ)

Tsayg.am-ը գրում է. Երեկ ինքնահրկիզման դեպք է գրանցվել Գյումրիում: Ժամը 13:00-ի սահմաններում, Գործարանային 18 հասցեում բնակվող, 1978 թվականին ծնված Արտակ Ռոլանդի Հովսեփյանն իր տան բակում բենզին է լցրել վրան և կրակայրիչով այրել ինքն իրեն: Տուժածը տեղափոխվել է «Գյումրի» բկժշկական կենտրոն` մարմնի ընդհանուր մակերեսի 80-85 տոկոս այրվածքներով: Վերջինիս ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն, պատրաստվում են տեղափոխել Երևան: Դեպքով զբաղվում է Շիրակի մարզի քննչական բաժինը: