Բաժիններ՝

Մովսես Հակոբյան. Ուղղաթիռը ընկել է հակառակորդի դիրքերից ընդամենը 20 մետրի վրա. news.am

news.am-ը գրում է. Ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում, նոյեմբերի 12-ին, հայկական ռազմական ուղղաթիռը  խոցվել է ԼՂՀ օդային տարածքում և ընկել հակառակորդի դիրքերից ընդամենը 20 մետր հեռավորության վրա:

Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը:

Նրա խոսքով՝ այս պահին դեռեւս հնարավոր չէ մոտենալ այդ տարածքին:

Մովսես Հակոբյանը նշեց, որ իրենք դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ խոցված ուղղաթիռի անձնակազմին այդ տարածքից դուրս բերելուն օժանդակելու հարցով, Կարմիր խաչը պատասխանել է որ զբաղվում է այդ խնդրով:

Լրագրողների հարցին, թե հնարավո՞ր էր կանխել այդ ողբերգությունը, Հակոբյանը պատասխանեց. «Ամեն ինչ էլ հնարավոր է: Սակայն պետք է հաշվի առնել, թե ով է մեր հակառակորդը: Եթե հակառակորդն ունենար տրամաբանություն եւ պատասխանատվություն, ապա այդ քայլին չէր դիմի, քանի որ ուղղաթիռը մասնակցել է ուսումնամարզական զորավարժության»:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս