«Կան կոնկրետ դերակատարներ, որոնք կարող են Ադրբեջանին թե՛ զսպել, թե՛ դրդել էլ ավելի լայնածավալ գործողությունների»․ Ա․ Մելիքյան. ԳԱԼԱ
ԳԱԼԱ-ի հետ զրույցում ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, մեկնաբանելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում այլ ուժերի մասնակցության հանգամանքը, տեսակետ հայտնեց, թե միջազգային հանրությունն իհարկե ունի դերակատարում, սակայն հարցն այլ է։
Արման Մելիքյանի հետ ԳԱԼԱ-ի հարցազրույցը`ստորև.
-Հյուսիսատլանտյան դաշինքը Ղարաբաղյան հակամարտության կողմերին զսպվածության կոչ է ուղղել։ Այս դեպքում հարկ է ընդգծել «կողմեր» բառը (սակայն խախտող կողմը Ադրբեջանն է եղել)։ Որքանո՞վ է արդարացի այս արձագանքը և ի՞նչ կերպ կմեկնաբանեք Դուք։
-Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչները, հավանաբար, այս հայտարարությունը տարածել են հայ-ադրբեջանական ռազմական ավելի ընդգրկուն բախումները կանխելու միտումով, և նման համատեքստում այդ հորդորը պետք է ուղղված լինի զինադադարի ռեժիմի պահպանման համար պատասխանատու բոլոր կողմերին: Իսկ դրա խախտման համար տվյալ դեպքում ով է մեղավորը՝ գուցե պարզվի, եթե համապատասխան հետաքննություն անցկացվի: Ստեղծված իրավիճակում այդպիսի հետաքննության անցկացումը քիչ հավանական է:
-Արդյոք սահմանափակ չե՞ ն միջազգային դիտորդների և առհասարակ միջազգային հանրության պատկերացումներն ու գիտելիքները Ղարաբաղյան հարցի վերաբերյալ։
-Կարծում եմ, որ համապատասխան միջազգային կառույցները լավ են հասկանում այս հակամարտության քաղաքական, տնտեսական ու ռազմական առանձնահատկությունները ու կարողանում են այդ իրենց իմացությունն օգտագործել սեփական շահերն առաջ մղելու համար:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: