Բակո Սահակյանը ներկա է գտնվել «Խնոցի» արցախյան փառատոնին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին Շուշիի շրջանի Հին շեն գյուղում ներկա է գտնվել «Խնոցի» արցախյան փառատոնին:

Նախագահ Սահակյանը նման միջոցառումները համարել է ազգային ավանդույթների պահպանման եւ տարածման կարեւոր միջոցներից մեկը, նշելով, որ փառատոնները պետք է դառնան ավանդական:

Փառատոնին մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:

Տեսանյութեր

Լրահոս