
Կենցաղային անմխիթար պայմաններ փայտաշեն մոդուլներում

Tsayg.am-ը գրում է. Բուլվարային թաղամասի 206 տարածքի մոդուլներում ընդհանուր թվով բնակվում է 10 ընտանիք: Վերջիններս տարբեր պատճառներով չունեն անօթևանի կարգավիճակ: Շուրջ 27 տարի է, բնակվում են տնակային պայմաններում: Ավելի քան 2 տասնամյակ առաջ ձևավորված նորաստեղծ ընտանիքներն այսօր արդեն աճել են ու դարձել բազմանդամ: Իսկ փայտաշեն մոդուլները տարիների ընթացքում մաշվել են՝ բնակության համար դառնալով ոչ պիտանի: