Ազատամարտիկներին ծեծի ենթարկողների մեջ են եղել նաև Վ. Գասպարյանի տեղակալ՝ ոստիկանության զորքերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանի թիկնապահները:
«Լվացքը ձեռքով եմ անում, լվացքի մեքենա չունենք: Սառնարան չունենք, բայց պետք էլ չի գալիս, բան չունենք, որ մեջը դնենք, դատարկ սառնարանն ի՞նչ ենք անելու»:
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, դեկտեմբերի 9-ին, ժամը 10.05-ին, իր տնից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Ալիկ Հ.-ին:
«Այս տեսակետից անթույլատրելի եմ համարում նախաքննության ընթացքում որևէ խորթ մեթոդներով ցուցմունքներ կորզելը և այլն, ինչը մեր պրակտիկայից ի սպառ պետք է վերացվի»,- ասաց Աղվան Հովսեփյանը: Նրա խոսքով՝ ինքը հրաման է ստորագրել աշխատանքային խումբ ստեղծելու մասին՝ ուսումնասիրելու համար Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ստացված դիմումները:
«Օրինակ՝ սփյուռքի տարբեր համայնքներում իմ հանդիպումներում ես լսում եմ այսպիսի առասպելներ, նույնիսկ հուսահատեցնող, ահասարսուռ առասպելներ, որ Հայաստանում, ասենք, գոյություն ունի տնտեսական ռեկետ, պետական թալան, բիզնեսները խլում են: Սրանք ստեր են 2014թ. Հայաստանի համար: Երբ այդ ստերը ցավոք սրտի մնում են օտարերկրյա ներդրողների, այդ թվում սփյուռքի ներդրողների մտքերում, և դրանք բացասաբար են ազդում մեր տնտեսության վրա»,- ասաց Կարեն Անդրեասյանը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
Քաղաքացի Գևորգ Ղ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին,առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում 4 դիմակավորված անձինք հարձակվել են ազատամարտիկ Սուրիկ Սարգսյանի վրա և դաժան ծեծի ենթարկել նրան:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ բժշկական կենտրոն է տեղափոխվել 39-ամյա տղամարդ՝ ձախ նախաբազկի հատվածի կտրած վերքով: Պարզվել է, որ նա նաև օտար մարմին է կուլ տվել:
«Ուշադրություն մի դարձրեք, որ այսօրվա Մարդու իրավունքների պաշտպանը, ըստ էության, դրածո է, գիտեք՝ ով է իրեն դրել, նաև դժբախտ է, որովհետև սակավամիտ է, նորագույն պատմություն չիմացող մարդը չի կարող ըստ արժանվույն ծառայել»:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր տեղի ունեցած տնտեսական իրավունքի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց, որ տնտեսական իրավունքները մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ առկա ընկալման շրջանակի անբաժանաելի մաս են կազմում: «Դրանք կարևորագույն երաշխիք են հանդիսանում մարդու, հասարակության և, անշուշտ, պետության բարեկեցության ապահովման ու զարգացման գործում: Մարդկության զարգացման և պետությունների կայացման պատմությունը փաստում է, որ միջազգային փաստաթղթերում […]
Դեկտեմբերի 9-ին, ժամը 14.20-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, ինքնակամ բաժին է ներկայացել դեկտեմբերի 5-ից ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/ մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող` 1985 թ. ծնված Դավիթ Կ.-ն:
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Գեղարքունիքի մարզում՝ ժամը 02:00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ-ի հատվածում բախվել են Աստղաձոր գյուղի բնակիչ՝ 32-ամյա Արման Կարապետյանի վարած Վազ 2107 մակնիշի 23 TS 133 համարանիշի և Վաղարշյան գյուղի բնակիչ՝ 36-ամյա Կարեն Խաչատրյանի վարած Москвич մակնիշի 34 PC 397 համարանիշի ավտոմեքենաները:
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ՄԻՊ միջոցառմանը այսօր ներկա չէին դատախազության և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները: Լրագրողների հարցին՝ նրանք հրավիրվա՞ծ չէին, թե՞ չէին ներկայացել՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պատասխանեց. «Ձեր նշած մարմիններն այս տարի չեն հրավիրվել, որովհետև մենք հրավիրել ենք միայն այն մարմինների ղեկավարներին, որտեղ իսկապես համագործակցություն ենք տեսել և իսկապես կոնկրետ, ֆիքսված դրական ձեռքբերումներ, որոնց մասին ես հայտարարեցի»: Նա նշեց, որ դատախազության հետ այս տարի չեն ստացվել աշխատանքները:
Նախախոհրդարանի քարտուղարությունը դատապարտում է ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանի և Ռազմիկ Պետրոսյանի նկատմամբ ս.թ. դեկտեմբերի 8-ին կատարված բռնության և Սուրեն Սարգսյանին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, դաժանաբար ծեծի ենթարկելու գործողությունները:
«Այսօր լարվածությունը մեկ բարձրանում է, մեկ իջնում: Այսպես ասեմ՝ նախկինում եթե պաշտպանության բանակի հատվածում մինիմում լինում էին կրակոցների 35-50 դրվագներ և և օգտագործում էին այդտեղ մինչև ասենք 1000 փամփուշտ, այսօր այդ կրակոցների թիվը հասնում է 170-ի, 200-ի և փամփուշտների թիվը 3000-ից մինչև 6000-ի է հասնում»:
Լրագրողներն այսօր ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին հարց ուղղեցին նախկին ոստիկան Վ արդան Ղուկասյանի՝ Դոգի վերևաբերյալ: Լսելով նրա մականունը՝ Վլադիմիր Գասպարյանը նախ ասաց. «Ես կենդանիների մասին չեմ խոսում»: Լրագրողի դտարկմանը, որ վերջինս հայտարարել է, որ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի ենթադրյալ ապօրինությունների մասին պատմող ունի, ոստիկանապետն արձագանքեց. «Դե թող հրապարակի»:
Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ «ՀՀ կողմից ԵԽԽՎ «Քաղաքական բանտարկյալի սահմանումը» թիվ 1900 բանաձևի կատարման վերաբերյալ» թեմայով կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը հայտարարեց, թե հայերեն տեքստը ձևակերպումների առումով խնդիրներ է առաջացնում, մասնավորապես՝ ԵԽԽՎ-ն նշում է ոչ թե ենթադրյալ քաղաքական բանտարկյալների գործերի վերանայման, այլ վերագնահատման մասին:
Սուրեն Սարգսյանը պատմել է, որ իրեն ծեծի ենթարկող 4 դիմակավորված անձինք իրեն առավոտից սպասելիս են եղել տան բակում ու երբ իրեն տնից դուրս գալիս նկատել են, մեքենայից դուրս են եկել եւ հարձակվել իր վրա: Ծեծի ընթացքում նրանք ազատամարտիկին հարցրել են՝ «դու Թոխմախի Մհերին ճանաչո՞ւմ ես, որ իրա մասին բան ես ասում»:
Հարցին, թե ինչի կբերի Գագիկ Ծառուկյանի շարժումը՝ մանավանդ որ Վ. Գասպարյանը «ասում են՝ նրա թիրախն է». «Դա ես չգիտեմ՝ ում ֆանտազիան է: Ես թիրախ երբեք չեմ լինում, ես թիրախավորում եմ»:
«Հաճախ համամետություն են տանում Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որ այնտեղ ավելի շատ քաղբանտարկյալներ կան, քան մեզ մոտ։ Անշուշտ Հայաստանի և Ադրբեջանի միջև սարուձորի տարբերություն կա: Բայց եթե կա ցեղախումբ, որ մարդ է ուտում, մենք չենք կարող ասել, որ մենք մարդ չենք ուտում, կամ տարեկան մեկ մարդ ենք ուտում, և ամոթ է 21-րդ դարում ունենալ քաղբանտարկյալ»
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվանը նվիրված միջոցառման ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը խոսեց մի քանի գերատեսչություններում մարդու իրավունքների վիճակի մասին:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ դեկտեմբերի 11-ին Հայաստանի ու Ադրբեջանի զորքերի շփման գծում՝ Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մոտակայքում մշտադիտարկում է նախատեսվում իրականացնել:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն. Երևան քաղաքի` «Հարավ»մասնաճյուղ` 10:00-12:00 Երվանդ Քոչար փ. 9, 13, Քաջազնունի փ, 4, 4ա, 6 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, 12:30-14:30 Քաջազնունի փ. 9, 11 շենքերը, Վարդանանց փ. 96-107 սեփական տները և հարակից հանրային […]
ԳԱԼԱ-ի ունեցած հավաստի տեղեկություններով, գիշերը դաժան ծեծի են ենթարկել ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին: Վերջինիս տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքների հետ կապված` ս. թ. դեկտեմբերի 11-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 12-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 11-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 12-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Րաֆֆու 111՝ «Յումալյուքս», «Ռաօ-Մարս», «Աստրա» գործարանների, «Ռաօ-Մարս» գործարանի թվով 2 հանրակացարանների, թերզարգացած երեխաների ուսումնարանի և հարակից օբյեկտների ջրամատակարարումը:
ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքը հրապարակել է Երևան քաղաքի խաչմերուկների ցանկը, որտեղ տեղադրված են տեսանկարահանող սարքեր։
Մարդը կա՛մ ազնիվ է, կա՛մ անազնիվ: Եթե նա լրացուցիչ վարձատրության անհրաժեշտություն է տեսնում՝ սրիկա չլինելու համար, սա այլ պատմություն է: