
Ո՞վ ներմուծեց բելառուսական կաթնաշոռը

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանին էլ հայտնի չէ՝ ինչո՞ւ կաթնամթերքի 2.3% գնաճ ունեցանք նախորդ տարվա համեմատ, այն դեպքում, երբ ֆերմերների մոտ կաթնամթերքի գներն իջել են:
168.am-ի հարցին պատասխանելով՝ նա ասաց.
«Ֆերմերների մոտ կաթնամթերքի գներն իջել են, մենք էլ ենք զարմացած, թե ինչո՞ւ են բարձրացել: Ֆերմերների մոտ դրանց գներն իջել են՝ մեկ լիտրը 100 դրամ: Այդ շուկան պետք է կարգավորենք, որովհետև տարբեր ստվերային բաներ կան: Մենք դեռ գարնանը ահազանգ տվեցինք, որ բելառուսական կաթնաշոռը հայտնվել էր խանութներում և եթե այս տենդենցը շարունակվի, ապա կաթնամթերք արտադրողները լուրջ խնդիրներ կունենան իրենց տգետ քաղաքականության պատճառով»: