Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ

Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 10-ի N 685-Ա որոշմամբ՝ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիչ։

Որոշման համաձայն՝ Գալյանը ԱԺ-ում կառավարության ներկայացուցիչ կլինի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկելիս։

Որոշումն ընդունվել է՝ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31