Բաժիններ՝

ԱՄՆ-ի կործանիչները Թրամփի գոլֆ-ակումբի մոտ կալանել են երկու ինքնաթիռ

Պաշտոնյաների խոսքով՝ կիրակի օրը Նյու Ջերսի նահանգի Բեդմինսթերի մերձակայքում առնվազն երեք թեթև ավիացիայի ինքնաթիռ խախտել է թռիչքների ժամանակավոր սահմանափակումները, այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանգստյան օրերն անցկացնում էր իր գոլֆ-ակումբում, հաղորդում է Fox News-ը։

Հյուսիսամերիկյան օդատիեզերական պաշտպանության հրամանատարությունը (NORAD) հայտնել է, որ իր F-16 կործանիչները կալանել են քաղաքացիական ավիացիայի երկու ինքնաթիռ, ապա հաստատել, որ երրորդ ինքնաթիռը նույնպես տագնապ է առաջացրել, երբ Թրամփը պատրաստվում էր լքել այդ տարածքը։

Երրորդ միջադեպը, ըստ ամենայնի, մոտ 13 րոպեով հետաձգել է Թրամփի մեկնումը։

Պաշտոնյաների խոսքով՝ թեթև ավիացիայի առաջին երկու ինքնաթիռները NORAD-ի ինքնաթիռների ուղեկցությամբ անվտանգ դուրս են բերվել սահմանափակ մուտքի գոտուց։ Երրորդ ինքնաթիռը «կատարել է պահանջները մինչև NORAD-ի միջամտության անհրաժեշտությունը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31