Բաժիններ՝

Թուրքիայում PKK զինյալների համար սահմանափակ համաներում նախատեսող օրինագիծ է քննարկվում

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներն այսօր սկսել են քննարկել օրինագիծ, որը սահմանափակ համաներում է նախատեսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների համար։ Սա օրենսդրական առաջին քայլն է՝ տասնամյակներ շարունակվող արյունալի բռնությանը վերջ տալու համար:

Այս քայլը հաջորդում է բանտարկված Աբդուլա Օջալանին գրեթե երկու տարի առաջ Անկարայի արած հաշտության անսպասելի առաջարկին։

Օրինագիծը նախատեսում է զենքերը վայր դրած «Քրդստանի աշխատավորական կուսակցության» որոշ զինյալների վերադարձը քաղաքացիական կյանք՝ առանց լիակատար համաներում հայտարարելու։ Սակայն նախագծում չի նշվում, թե ինչ է լինելու 77-ամյա Օջալանի հետ, որը վերջին 27 տարիներին մեկուսացված է Ստամբուլի մերձակայքում գտնվող Իմրալի կղզու բանտում։

Օջալանը դրական է արձագանքել խաղաղության նախաձեռնությանը՝ կոչ անելով իր զինյալներին հրաժարվել զինված պայքարից և վայր դնել զենքերը։

Օրինագիծը, որին աջակցում են նախագահ Ռեջեփ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և քրդամետ DEM կուսակցությունը, նախատեսում է որոշ հանցագործությունների համար քրեական հետապնդումների և ազատազրկման պատիժների կասեցում։ Եթե օրինագծի դրույթներից օգտվող անձինք այդ ժամանակահատվածում նոր հանցագործություն չկատարեն, նրանց նկատմամբ իրականացվող քննությունները կդադարեցվեն, իսկ պատիժները կհամարվեն կրած։ Սակայն օրենքը չի տարածվի ծանր հանցագործությունների, այդ թվում՝ սպանության մեջ ներգրավված անձանց վրա։

Կիրակի օրը «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» քննադատել է օրինագիծը՝ այն անվանելով «լուրջ սխալներ և թերություններ» պարունակող փաստաթուղթ։ Նախազգուշացրել են, որ դրա բազմաթիվ դրույթներ կմնան «թղթի վրա», եթե Օջալանը ազատ չարձակվի:

«Այն փաստը, որ խոսվում է միայն զինաթափման մասին՝ առանց «քուրդ» եզրույթի օգտագործման, ցույց է տալիս, որ խնդիրն ամբողջությամբ չի լուծվել», – ասված է տարածված հաղոդրագրությունում։

2025 թվականի հուլիսին խմբավորման զինյալները մասնակցեցին պատմական զինաթափման արարողության, որի ընթացքում նրանք խորհրդանշականորեն սկսեցին ոչնչացնել իրենց զենքերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31