Տոնական օրերին փրկարար ծառայությունն աշխատելու է ուժեղացված ռեժիմով
Դեկտեմբերի 29-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր նախարար Արմեն Երիցյանը:
Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ազարյանը զեկուցեց անցյալ շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկած միջոցառումների, կատարված հանձնարարականների և Ամանորին ընդառաջ նախատեսվող աշխատանքների մասին:
Նախարարի հանձնարարականով` տոնական օրերին փրկարար ծառայությունն աշխատելու է ուժեղացված ռեժիմով՝ իրականացնելով շուրջօրյա հերթապահություն:
Նախարարի խորհրդական Ա. Հակոբյանը զեկուցեց դեկտեմբերի 25-ին և 26-ին Խարբերդի մանկատանը և Նորքի տուն-ինտերնատում ՏԿԱԻ նախարարության փողային նվագախմբի բարեգործական համերգի մասին:
ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության պետ Լ. Վարդանյանը ներկայացրեց առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Ի. Դավթյանը ներկայացրեց տարվա ընթացքում ապաստանի հարցով դիմած քաղաքացիների մասին ամփոփ տվյալները:
Ազգային արխիվի տնօրեն Ա. Վիրաբյանը զեկուցեց երկու նոր թվայնացնող սարքեր ձեռքբերելու և արխիվային փաստաթղթերի թվայնացման գործընթացի մասին:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը և մարզային փրկարար վարչությունների պետերը զեկուցեցին շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և մարզային ՃԿԿ-ների ստեղծման ընթացիկ աշխատանքների մասին։ Զեկուցվեց նաև մարզերում և ԼՂՀ տարածքում իրականացվող իրազեկման, ուսուցողական եւ քարոզչական բնույթի հակահրդեհային միջոցառումների մասին:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն