Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը նոր մարզիչ ունի

Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի հրամանով Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ է նշանակվել Կարեն Աղամալյանը՝ փոխարինելով Վազգեն Բադալյանին:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ, Կարեն Աղամալյանի հետ ռոտացիոն կարգով կնքվել է մեկ տարվա պայմանագիր:

Կարեն Աղամալյանը ծնվել է 1958 թվականի դեկտեմբերի 7-­ին: 1999 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր մարզչի կոչման: 2004­-2011 թվականներին եղել է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականի երկրորդ մարզիչ: 2012­-2013 թվականներին գլխավորել է բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների հավաքականը: Մարզչական գործունեությունում ցուցադրած արդյունքների համար 2014թ. պարգևատրվել է «Երախտագիտության» մեդալով:

Կարեն Աղամալյանի սաներից 13­-ը աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններից Հայաստան են բերել տարբեր հարգի մեդալներ: Նրա սաներից են եղել Եվրոպայի կրկնակի չեմպիոն Ազատ Հովհաննիսյանը, Եվրոպայի արծաթե մեդեալակիրներ Ցոլակ Անանիկյանը, Մարատ Թովմասյանը, 2013 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031