Իր նախնական ցուցմունքի ժամանակ ասել է, որ լքել է զորամասը, ցանկացել է զբոսնել քաղաքում, ապա ջուր խմելու նպատակով այցելել է Ավետիսյանների տուն, որից հետո էլ տեղի է ունեցել դեպքը: Նախնական տվյալների համաձայն, Ավետիսյանների ընտանիքի հետ որեւէ կապ ու առնչություն Պերմյակովը չի ունեցել եւ պատահական է այցելել վերջիններիս բնակարան:
«Գյումրեցի փոքրիկի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, բայց կան դրական միտումներ»:
Անհայտ անձի մոտենալիս ջոկատի ավագը «կանգնիր» հրաման է տվել, սակայն իրավախախտը շարունակել է առաջ գալ: Այնուհետ սահմանապահը «Կանգնիր, կկրակեմ» հրաման է տվել, սակայն դա էլ նրան չի կանգնեցրել: Այնուհետ ջոկատի ավագը նախազգուշական մեկ կրակոց է արձակել ԱԿ-74 ինքնաձիգից եւ իրավախախտին ստիպել բերանքսիվայր պառկել գետնին:
Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը ցնցեց ողջ հանրապետությունը, ցավն այնքան մեծ էր, որ հույզը երբեմն գերազանցում էր սթափ դատողությանը: Սակայն խնդիրը ահազանգը ստանալու առաջին իսկ պահից հստակ էր՝ ճշտել հնարավոր հանցագործի կամ հանցագործների/ ինքնությունը, հայտնաբերել ու ձերբակալել կասկածյալին, նաև՝ ապահովել քաղաքացիների անվտանգությունը:
Գյումրիում 6 հոգու սպանության գործով ենթադրյալ կասկածյալ Վալերի Պերմյակովն այս գիշեր հայտնաբերվել է, նա հարցաքննվել է: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Ռուսաստանի քննչական կոմիտեի հետ համատեղ կատարվել են քննչական գործողություններ, տեղում է նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին, ժամը 10:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է:
Հերթական միջադեպն է տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին. Հունվարի 12-ին, ադրբեջանական կողմը կրակ է բացել անտառ փայտի գնացած Տավուշի մարզի Պառավաքար գյուղացիների ուղղությամբ:
Գյումրիի սպանդից փրկված փոքրիկը` իր քրոջ հետ, ով ցավոք չէր փրկվել:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Պերմյակովը սկսել է ցուցմունք տալ եւ պատմել է, որ դուրս է եկել պոստից, ցանկացել է մի քիչ զբոսնել, գնացել է այդ հասցեն՝ ջուր խմելու, դուռը ծեծել է, չեն բացել, փորձել է մտնել, այնուհետեւ մարդ է արթնացել ու այդպես տեղի է ունեցել այն, ինչ եղել է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա փորձել է հատել հայ-թուրքական սահմանը:
Հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը հայկական բանակի արագ արձագանքման համապատասխան ստորաբաժանմների կողմից կանխվել է և ՀՀ պետական սահմանը խախտած դիվերսիոն խմբի գործողությունները չեզոքացվել։
:Օրն իրականում դաժան էր: Անմեղ մարդկանց ողբերգական մահը, վիժվածքի որոնումները իրական հոգեկան ցնցում առաջացրեցին բոլորիս մոտ:
Նա այժմ գտնվում է «Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի վերակենդանացման բաժանմունքում` բժիշկների խիստ հոսկողության տակ:
«Առավոտյան ոչ մի տարօրինակ բան չեմ նկատել ու գնացել եմ աշխատանքի, որտեղ էլ իմացել եմ դեպքի մասին ու վերադարձել տուն: Մենք միշտ հանգիստ, դուռն էլ բաց քնել ենք, երբեք չենք մտածել, որ հնարավոր է՝ ինչ-որ բան լինի: Մեր քաղաքի մեջն ենք, ինչ գիտենանք՝ ինչ կարող է լինել, ապահով քնում ենք»:
Հիմա ստացվումա որ էդ Պերմյակովը ՄԻԱՄԻՏ իրա զենքն ու «պայուսակը», որի վրա ԱՆՈՒՆՆԱ գրած, մոռացելա հանցագործության վայրու՞մ։
Հունվարի 11-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության ծառայողը «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման սրահում ծառայություն իրականացնելիս նկատել է մի քաղաքացու, որի գոտկատեղին ատրճանակ կար:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արդարադատության խորհրդի որոշմամբ ներկայացված դատավորների թեկնածությունների ցուցակի եւ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի հուլիսի 23-ի «Դատավորների թեկնածությունների ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-136-Ա հրամանագրում լրացում կատարելու վերաբերյալ:
Ժամը 21-ի սահմաններում սպանվածների դիակները Մյասնիկյան 188 հասցեից դուրս են բերվել և պաթոլոգոանատոմիական լաբորատորիայի մեքենայով տեղափոխվել համապատասխան հաստատություն: Տեղում դեռևս աշխատանքներ են իրականացրել քրեագետները:
Հունվարի 10-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է հրավիրվել 1994 թ. ծնված Աննա Հ.-ն:
Գյումրի. օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:
Մոմավառություն ի հիշատակ սպանվածների:
Հիվանդանոց մեկնած իրավապահներին նա հայտնել է, որ գիշերն ինքը Զովունի գյուղում գտնվող «Փեյշն» գիշերային ակումբի դիմաց վիճաբանել է մի անծանոթի հետ,որն էլ դանակահարել է իրեն:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 9-ին, ժամը 12.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայից բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Գայանե Դ.-ն:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունը վարույթ է ընդունել այսօր՝ հունվարի 12-ին, Գյումրիում տեղի ունեցած 6 անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Կազմվել է քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀԿԳ քննության գլխավոր վարչության եւ Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։
Մտավոր ինքնուրույնությունը մարդկային այն արժեքներն են, որոնք բնութագրում են անձի ուղղվածությունը գործել՝ հիմնվելով իր սեփական ուժերի վրա, ստեղծագործ նորարարական լուծումների վրա։
Գյումրիում 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին հունվարի 12-ին դաժանաբար սպանելու մեջ կասկածվող եւ ոստիկանության կողմից հետախուզվող ռուս զինծառայող Վալերի Պավելի Պերմյակովի ծառայակից ընկերները նրա մոտ ագրեսիա չեն նկատել, անհավասարակշիռ պահվածք նույնպես։ Պերմյակովի ընկերը՝ Անդրեյը, NEWS.am-հետ զրույցում ասել է, որ դժվարանում է հավատալ, որ Պերմյակովը կարող էր նման ոճրագործություն կատարել. «Ես շոկի մեջ եմ, անկեղծ ասած, չեմ հավատում, որ նա նման բան կաներ, մարդ կսպաներ»։
Վաղը ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը կմեկնի Գյումրի: Նախարարը հանդիպում կունենա Մոսկվայից ժամանած քննչական հատուկ հանձնաժողովի անդամների հետ:
Սերգեյ Լավրովը իր ցավակցություններն է հայտնել և վստահեցրել, որ ռուսաստանյան կողմը անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի` հանցագործության շուտափույթ բացահայտման հարցում։
Հունվարի 9-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Ա. Մանուկյան փողոցից, զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Մարատ Մ.-ին, որը ներկայացրել է «Բրաունինգ» տիպի, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով և հայտնել, որ ատրճանակը՝ համապատասխան թույլտվությամբ, պատկանում է իրեն: