Դադարեցրեք արյան վրա ձեր խրախճանքը. Արմեն Աշոտյան
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է. «Օրն իրականում դաժան էր: Անմեղ մարդկանց ողբերգական մահը, վիժվածքի որոնումները իրական հոգեկան ցնցում առաջացրեցին բոլորիս մոտ:
Վստահ եմ, այդ ստահակը կձերբակալվի և մեղավորները կկրեն իրենց պատիժը:
Առողջություն իր կյանքի համար պայքարող փոքրիկին ու համբերություն և ուժ բոլորիս:
Եվ այս ֆոնին ուղղակի ապշեցնում են մի խումբ մարդիկ, որոնք մի կողմից փորձում են այս անմարդկային ոճիրը տեղափոխել հակառուսական տրամադրություններ հրահրելու դաշտ: Իսկ մյուս կողմից շահարկում են տեղի ունեցածը ներքաղաքական հարթության մեջ:
Մեղմ ասած, զզվելի են այդ փորձերը ու անհարգալից՝ զոհվածների և այդ վիշտը կրողների նկատմամբ, բոլորիս նկատմամբ:
Դադարեցրեք արյան վրա ձեր խրախճանքը»: