Նա հորդորել է խուճապի չմատնվել, չնայած դեպքն արտառոց է: Ենթադրյալ հանցագործը դեպքի վայրում թողել է հանցագործության գործիք հանդիսացող հրազենը, իր զինվորական համազգեստը: Զգեստափոխվել է և փախուստի է դիմել արդեն զգեստափոխված վիճակում:
Լարված իրավիճակ է ստեղծվել Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցում: Այսօր առավոտյան սահմռկեցուցիչ եղանակով սպանվածների հարազատները թիվ 188 տան մոտ պահանջում են, որպեսզի դատաբժիշկները դիերը շուտ տեղափոխեն դիահերձարան:
Գյումրիում դաժան սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովի քույրը՝ Եկատերինա Միսայլովան, վստահ է, որ իր եղբայրը չէր կարող այդքան մարդ, հատկապես՝ երեխա սպանել:
Կողմերը մտահոգություն հայտնեցին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, ինչի հետևանքով զոհ դարձավ Ավետիսյանների ընտանիքի վեց անդամ, ինչպես նաև փոխադարձ պատրաստակամություն հայտնեցին դեպքի շուտափույթ, օբյեկտիվ և անկողմնակալ քննության անցկացման վերաբերյալ:
Այսօր` հունվարի 12-ին, Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքը, հիրավի, ցնցեց ամբողջ քաղաքը: Գյումրեցի մի ողջ ընտանիքի սարսափելի կորուստը մեր ընդհանուր վիշտն է: Գիտակցելով խորը ցավը և սարսափելի հետևանքները` ցավակցություն եմ հայտնում մահացածների ընտանիքներին ուհարազատներին` մաղթելով ոգու արիություն և համբերություն, իսկ անմեղ փոքրիկին` շուտափույթ ապաքինում:
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուի, իսկ ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը ՌԴ իր պաշտոնակցի հետ: Ռուսաստանցի պաշտոնյաները ցավակցել են Գյումրիում տեղի ունեցած սպանության կապակցությամբ և դատապարտել կատարված հանցագործությունը:
Հունվարի 11-ին, ժամը 01.45-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1939 թ. ծնված Մարտիկ Շ.-ն, վերջինիս կինը` 1949 թ. ծնված Լենա Շ.-ն, որդին` 1987 թ. ծնված Արտեմ Շ.-ն և որդու կինը` 1989 թ. ծնված Մարինե Վ.-ն:
Գյումրիում հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը դաժանաբար սպանված ընտանիքի 6 անդամների մարմինները դեռ դուրս չեն բերվել տնից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանը:
Ռուսաստանի դեսպանը դեպքի առնչությամբ հայտնեց իր ցավակցությունը և նշեց, որ ռուսաստանյան կողմը շահագրգռված է դեպքի մանրամասների շուտափույթ բացահայտմամբ և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Նա ընդգծել է, որ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը լիովին համագործակցում է Հայաստանի իրավապահ մարմինների հետ և աջակցություն ցուցաբերում գործի քննությանը:
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հետադարձ հայացք է նետել 2014 թվականին՝ գոհունակությամբ նշելով, որ անցած տարին ԶՈՒ-երի համար եղել է հաջողությունների և որակական առաջընթացի տարի: Ըստ Սեյրան Օհանյանի` հետևողական աշխատանքի արդյունքում հաջողվել է ապահովել ոչ միայն մեր սահմանների անձեռնմխելիությունը, հայ ժողովրդի անվտանգությունը, այլև ամուր հիմքերի վրա դնել արատավոր բարքերի դեմ համազգային պայքարը, նվազել է բռնարարքների, ծեծկռտուքների, ինքնասպանությունների քանակը:
Այսօրվա ողբերգությունը, երբ ռուս զինվորականը կասկածվում է իրեն ամրակցված զենքով անմեղ քնած մի ողջ ընտանիքի գնդակահարության մեջ, ինչպես նաև քաղաքում տիրող լարված ու խուճապային վիճակը ևս մեկ անգամ գալիս են ապացուցելու, որ Գյումրին բաց վերքի է նման ու այն գերզգայուն է դարձել։
«Ցնցված ենք Գյումրիում տեղի ունեցած սոսկալի ողբերգությամբ: Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին, ցավակցում ենք սպանվածների հարազատներին: Այս սարսափելի հանցագործություն իրականացնողը պետք է խստագույնս պատժվի»,- ասված է հայտարարությամբ մեջ: Նաև նշված է, որ ՌԴ-ի և ՀՀ-ի համապատասխան մարմինները կատարվածի օբյեկտիվ և բազմակողմանի հետաքննություն իրականացնելու համար կատարում են անհրաժեշտ հետաքննական գործընթացներ:
Նրա խոսքով՝ հանցագործը եղել է պահակակետում, որտեղից դիմել է փախուստի: Գիշերը փնտրել են և չեն կարողացել գտնել:
Ոստիկանության Էրեբունու բաժնի և Նուբարաշենի բաժանմունքի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 10-ին, ժամը 10.55-ին, բաժին է ներկայացել 1995 թ. ծնված Սամվել Շ.-ն:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Գավառ-Նորատուս հատվածում, Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի Ճամբարակի տարածաշրջանի հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
Այսօր Գյումրիում տեղի ունեցած սպանությունից հետո Երեւանի տարբեր հատվածներում, մասնավորապես, Հերացի փողոցում, Դավիթ Անհաղթ պողոտայի եւ Թբիլիսյան խճուղու վրա ինքնաձիգով զինված ոստիկնական խմբերը իրականացնում են օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ կանգնացնելով եւ խուզարկելով անգամ երթուղայիններն ու տաքսիները։
«Մեծագույն վշտով տեղեկացա Գյումրիում կատարված սոսկալի ողբերգության մասին: Սպանվել է մի ողջ ընտանիք, այդ թվում՝ անկահասակ երեխա: Գյումրիի բնակիչներ Ավետիսյանների մանուկներից մեկը, որն անգամ մեկ տարեկան դեռ չկա, Աստծո կամքով եւ հրաշքով ողջ է մնացել:
Հունվարի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հյուսիս-արևմտյան` 2-7 մ/վրկ:
Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանի խոսքով՝ Շիրակի մարզը հսկողության տակ է, բոլոր ճանապարհները հսկվում են, հանցագործը փախչելու որեւէ հնարավորություն չունի: Նրա խոսքով՝ սպանություն կատարողը մեկ հոգի է: Նախնական տեղեկություններով՝ ռուսական զորամասի զինվոր է:
Հանցագործության վայրը մինչ այս պահը շրջափակված է, տեղում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները:
Հունվարի 10-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել Ռանչպար գյուղի տներից մեկից նոութբուք համակարգիչ, պլանշետ և «վայֆայ» սարք գողանալու մասին:
Քաղաքացի Գայանե Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Գյումրիի փողոցներում բազմաթիվ ոստիկաններ կան, իսկ մայրուղու վրա ստուգվում են գրեթե բոլոր ավտոմեքենաները:
«Դա տարբեր բաների հետ կարող է կապված լինել, կարող է լինել ատամնաբուժարանում, մատնահարդարման կենտրոնում, հասարակ ներարկումներից կարող է լինել ինֆեկցիա»:
«Մարդիկ բողոքի համար հավաքվում են Գյումրու կենտրոնական հրապարակում, հետո կորոշեն` ինչ անել, ես էլ եմ, իհարկե միանալու»,- այս մասին 168.am-ին տեղեկացրեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյան:
Գյումրիում հունվարի 12-ին տեղի ունեցած սպանության առնչությամբ անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել:
Այսօր ժամը 17:00-ին Գյումրիի կենտրոնական՝ Վարդանանց հրապարակում, մի շարք գյումրեցիներ ինքնաբուխ հանրահավաք են կազմակերպում ասօր Գյումրիում տեղի ունեցած ողբերգական սպանության կապակցությամբ։
Ավետիսյանների փոքրիկի առողջական վիճակը ծանր է:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում։ Դեպքի վայր են մեկնել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Արամ Թամազյանը եւ Վահագն Հարությունյանը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործության կապակցությամբ հրատապ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ, որի ընթացքում շեշտվել է ամենակարճ ժամկետում դրա մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարևորությունը: