Սերժ Սարգսյանը փոփոխություն է կատարել իր հրամանագրում
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Արդարադատության խորհրդի որոշմամբ ներկայացված դատավորների թեկնածությունների ցուցակի եւ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի հուլիսի 23-ի «Դատավորների թեկնածությունների ցուցակը հաստատելու մասին» ՆՀ-136-Ա հրամանագրում լրացում կատարելու վերաբերյալ:
Արդարադատության խորհուրդն իր 2014 թվականի դեկտեմբերի 15-ի «Դատավորների թեկնածությունների ցուցակի լրացման մասին» թիվ ԱԽ-29-Ո-27 որոշմամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացրել դատավորների թեկնածությունների ցուցակը, որում ընդգրկված են եղել քրեական մասնագիտացման բաժնում՝ 10 եւ քաղաքացիական մասնագիտացման բաժնում՝ 3 թեկնածուներ:
Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից դատավորների թեկնածությունների ցուցակը՝ քրեական մասնագիտացման բաժնի մասով հաստատվել է, իսկ քաղաքացիական մասնագիտացման բաժնի մասով՝ վերադարձվել Արդարադատության խորհուրդ՝ նոր քննարկման, քանի որ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ի հայտ է եկել դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջներին հավակնորդների համապատասխանությունը վերստին որոշելու անհրաժեշտություն:
ՀՀ Նախագահի աշխատակազմ