
Գյումրեցի փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում

«Գյումրեցի փոքրիկի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, բայց կան դրական միտումներ»,-քիչ առաջ armtimes.com-ի հետ զրույցում հայտնեց Գյումրիի մանկական Ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:
Նրա փոխանցմամբ փոքրիկի վիճակը գիշերը եղել է կայուն և թեև ծանր է վիճակը, բայց կյանքին վտանգ չի սպառնում, կենսական բոլոր ֆունկցիաները փոքրիկի օրգանիզմում նորմալ են ընթանում:Հիշեցնենք, որ երեկ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի 188 տանը տեղի ունեցած դաժան դեպքից հետո կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրիի Ավստրիական հիվանդանոց էր տեղափոխվել 6-7 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ենթարկվել է վիրահատության: