Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ

Հունվարի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունը։

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ զրուցակիցները կարևորել են տվյալ գործով Հայաստանի և Ռուսաստանի իրավասու մարմինների համագործակցությունը։

Սերգեյ Լավրովը իր ցավակցություններն է հայտնել և վստահեցրել, որ ռուսաստանյան կողմը անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի` հանցագործության շուտափույթ բացահայտման հարցում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031