Սպանության մեջ կասկածվող զինծառայողը հայտնաբերվել է. ՇՄ դատախազ. ԳԱԼԱ
«Քիչ առաջ ՇՄ Բայանդուր գյուղի մոտակայքում ռուս սահմանապահների կողմից հայտնաբերվել է հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Մյասնիկյան 188 տանը տեղի ունեցած դաժան սպանության գործով հիմնական կասկածյալ Վալերի Պավելի Պերմյակովը»,-այս մասին ԳԱԼԱ-ն փոխանցեց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա փորձել է հատել հայ-թուրքական սահմանը: Ըստ Րաֆֆի Ասլանյանի սահմանապահները ճանաչել են վերջինիս. «Նա հիմա ռուսների մոտ է, բռնել են, տարել են»,-ասաց դատախազը:
Նշենք, որ այժմ Բայանդուր գյուղում են նաեւ մարզային ու քաղաքային ոստիկանության ներկայացուցիչները, ինչպես նաեւ մայրաքաղաքից ժամանած հատուկ օպերատիվ հետախուզական խմբերը: