Գյումրիում դաժանաբար սպանվածների մարմինները տեղափոխեցին դիահերձարան (տեսանյութ)
Tsayg.am-ը գրում է. Ժամը 21-ի սահմաններում սպանվածների դիակները Մյասնիկյան 188 հասցեից դուրս են բերվել և պաթոլոգոանատոմիական լաբորատորիայի մեքենայով տեղափոխվել համապատասխան հաստատություն: Տեղում դեռևս աշխատանքներ են իրականացրել քրեագետները: Իսկ Գյումրու տարբեր մասերում և քաղաքից դուրս եկող ճանապարհահատվածներին ոստիկանները շարունակում են խստացված ռեժիմով աշխատանքներ իրականացնել, ստուգվում են բոլոր մեքենաները:
Լուսանկարը` news.am-ի: