Ով ապրում է ապագայի սպասումով՝ նրա համար լավ օրը երբեք էլ չի գալիս: Ապագայի սպասումով կյանքը հանգեցնում է ավերածության, քայքայման:
Դուք կարող եք իմ մասին ասել այն, ինչ ուզում եք։ Դուք երբևէ տեսե՞լ եք կատվի, որին հուզեն իր մասին մկնային խոսակցությունները։
Հունվարի 9-ին, ժամը 01.36-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել Տաշիր քաղաքի 4 բնակիչ` 1974 թ. ծնված Վահրամ Մ.-ն, 1978 թ. ծնված Նելլի Մ.-ն, 1996 թ. ծնված Օվսաննա Մ.-ն և 1998 թ. ծնված Գրիգոր Մ.-ն:
Ստացված օգնության 39.2%-ը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 17.0%-ը` մանածագործական իրերը, 8.0%-ը` մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 8.2%-ը` սարքեր և ապարատները, 7.2%-ը` տարբեր արդյունաբերական ապրանքները, իսկ 20.4%-ը` մնացած ապրանքները:
Հունվարի 8-ին, ժամը 12.40-ին, Աշտարակ-Եղվարդ ճանապարհի 3-րդ կմ-ին «Պրադո» մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
«Սովորաբար, չորեքշաբթի ժամը 10-ին հավաքվում ենք նորությունների շուրջ մտավարժանքներ անելու: Դա մեզ համար խմելու առիթ է: Այս առավոտ, ժամը 9-ին, ես հաղորդագրություն ուղարկեցի Շարբին…
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 16.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հունվարի 9-ին, ժամը 12.30-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ականազերծման աշխատանքների ընթացքում ANAMA-ի աշխատակիցները հայտնաբերել ու ոչնչացրել են 1 միավոր հակատանկային, 17 միավոր հակահետևակային ականներ ու 76 միավոր չպայթած զինամթերք:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին` ժամը 15:00-ի դրությամբ, Կոտայքի, Սևանի, Արթիկի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է՝ մշակված աղ-ավազով:
Ժամը 20:30-ի սահմաններում Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում երկաթե ծածկի վրա ընկած քաղաքացի կա:
Հունվարի 9-ին, ժամը 03.30-ին, Երևանի Իոսիֆյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենա է բախվել գազատար խողովակի հենասյանը:
Հունվարի 8-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 80-րդ կմ-ին «Նիսան Մարչ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես Բենց Էմ Էլ» մակնիշի ավտոմեքենայի:
Ձնաբքի հետևանքով փակ են Գեղարքունիքի մարզի Մաքենիս ախպրաձոր, Վարդենյաց լեռնանցքը, Կապան-Հատիս, Սոթք – Քարվաճառ և Աշոցք – Տաշիր ավտոճանապարհը:
Հունվարի 8-ին, 87 տարեկան հասակում մահացել է վաստակաշատ գիտնական և մանկավարժ, ՀԽՍՀ Բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ, տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Կարապետի Հայրապետյանը
Հունվարի 9-ին, ժամը 02.18-ին ՀՀ ԱԻՆ ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 01.39-ին Վրաստանի Հանրապետության տարածքում տեղի է ունեցել 3.4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:
Հունվարի 8-ին և լույս 9-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, նախորդ օրերի համեմատ, նկատվել է լարվածության նվազման միտում:
Հունվարի 9-ին, ժամը 08.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վերին Անտառային փողոցի թիվ 122 հասցեում այրվում է էլ.գեներատոր:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ի ժամը 10.45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
«Այն ժամանակ էլ, հիմա էլ նռնականետեր են օգտագործում, բայց հիմա ռիսկ չեն անում, որ հարձակվեն պոստերի վրա»:
Հունվարի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ ձյան տեսքով: 10-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ:
Հունվարի 8-ին, ժամը 01.40-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացել, որ Բաբաջանյան փողոցի մի բնակարանից գողություն են կատարել:
«Այգեհովիտում էր աշխատում: Վազաշենում վիճաբանություն էր եղել, ծեծկռտուք, արդյունքում` այսպիսի բան: Մասնակիցներից մի քանիսն էլ են Այգեհովիտից, արդեն ձերբակալվել են»:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ղեկավար կազմի և ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 8-ին ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ այցելել է Հանրապետական Կենտրոնական հավաքակայան` 2015թ. ձմեռային զորակոչի շրջանակում իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով:
. Նոր տարի լինի թե Վարդավառ, Սարգիս Հարությունյանի գործը նույնն է՝ ամեն օր վաղ առավոտյան արթնանում ու Քարինջ գյուղի շուրջ 150 գլուխ ոչխարը տանում է հանդ:
«Քրեյզի» գիշերային ակումբի հարբած հաճախորդը նախ սիրահետել է մերկապարուհուն, ապա քաշքշել ու հարվածել: Հարվածների են արժանացել նաև հասարակական կարգի պահպանություն իրականացնողները:
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Ավստրալիայի քաղաքացի Գայե Ջոշարիին Երեւանում վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ:
Վերջինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հունվարի 7-ին, ժամը 10.00-ին, նշված բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ գիշերը Գայե Ջ.-ն գիտակցության չգալով մահացել է: Քննությունը շարունակվում է:
Արցախում ցնցված են «Charlie Hebdo» երգիծական ամսագրի խմբագրության դեմ ահաբեկչության լուրից: Իմ եւ Ազգային ժողովի գործընկերներիս անունից ընդունեք մեր ժողովրդի անկեղծ վշտակցությունը Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին:Մենք կիսում ենք Ֆրանսիայի ցավը, քաղաքակիրթ աշխարհի զայրույթը եւ պատրաստ ենք ահաբեկչության եւ անհանդուրժողականության դեմ միջազգային համախմբվածությանը բերել մեր երկրի մասնակցությունը, երկիր, որի ժողովուրդը նույնպես բախվել է պետական մակարդակով իրականացվող ահաբեկչության փորձերին։
Ֆրանս-հայկական երիտասարդական հիմնադրամը դատապարտում է ահաբեկիչների կողմից Փարիզում ֆրանսիական «Charlie Hebdo» պարբերականի գրասենյակի վրա հարձակումը և իր զորակցությունն է հայտնում զոհվածների հարազատներին: