Բաժիններ՝

Մոթելի մատուցողուհին դանակահարել է այցելուին

Հունվարի 11-ի գիշերը կրծքավանդակի ձախ կողմում կտրած-ծակած վերքով «Արմենիա» ԲԿ է ընդունվել Կոտայքի մարզի Զովունի գյուղի 25-ամյա մի բնակչ:

Հիվանդանոց մեկնած իրավապահներին նա հայտնել է, որ գիշերն ինքը Զովունի գյուղում գտնվող «Փեյշն» գիշերային ակումբի դիմաց վիճաբանել է մի անծանոթի հետ,որն էլ դանակահարել է իրեն:

Սակայն իրավապահներին հաջողվել է պարզել իրողությունը:

Պարզվում է՝ երիտասարդը դանակահարվել է ոչ թե Զովունիի «Փեյշն» գիշերային ակումբի, այլ՝ Եղվարդի խճուղու վրա գտնվող «Դուբայ» մոթելի դիմաց:

Նույն գիշերն այստեղ տեղի ունեցած վիճաբանության ու քաշքշուկի ժամանակ մոթելի մատուցողուհիներից մեկն իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել է երիտասարդին` նրան պատճառելով հիշյալ վնասվածքը:

Մատուցողուհին ոստիկանների հետ զրույցից հետո ներկայացել է ոստիկանություն ու տվել ինքնախոստովանական բացատրություն` հանձնելով նաև հանցագործության գործիք հանդիսացած դանակը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս