ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն հունվարի 13-ին և լույս 14-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1400 կրակոց:
Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում այսօր տեղի կունենա Ավետիսյանների ընտանիքի հոգեհանգստյան արարողությունը:
«Նա ընտանիքի ամենասիրելի երեխան է, բարի, քնքուշ: Մենք միշտ մտածում էինք, որ նա այդպես էլ կմնա, և անհանգստանում էինք, որ ծառայությունը նրան դժվար կտրվի»:
Հունվարի 14-ին, ժամը 02.34-ին տեղեկատվություն է ստացվել, որ 8-րդ թաղամասի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի ծանրաքաշ բնակչին 4-րդ հարկից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունվարի 13-ին, ժամը 15.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի թիվ 3ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին.անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Համացանցում հայտնվել են 6 մարդու կյանք խլած Վալերի Պերմյակովի ընտանիքի անդամների լուսանկարները:
Գյումրիում հունվարի 12-ին Մյասնիկյան փողոցի սեփական տներից մեկում սպանել են Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին՝ այդ թվում 1,8 տարեկան երեխային, իսկ 6 ամսական փոքրիկը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունվարի 12-ին, ժամը 21.00-ին, բաժին է ներկայացել 1971 թ. ծնված Գրիգոր Մ.-ն:
«Տիկին տնօրենը ծնողների ժողով է անում ու վախեցնում է, որ ցուցմունքը փոխեն: Դու ինադու ասել ես՝ գնալու եմ խփեմ, մտնի պատը, գնացել ես ու հրել ես վրան: Երեխաները սկզբից ցուցմունք են տվել, որ դասատուն է արել, ժողովից հետո երեխեքը վախում են»:
«Ինչո՞ւ դեկտեմբերի 20-ին տեղեկացնում են 3 թեկնածուներին,որ դուք հրավիրվում եք հարցազրույցի եւ շուտով կստանաք հրավերը, ոչ այլոք այլ ԵԽԽՎ գլխավոր քարտուղարի կողմից եւ ինչո՞ւ մենք իմանում ենք, որ այդ նամակից երկու օր անց բոլորովին այլ որոշում է կայացրել»:
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հունվարի 12-ին, ժամը 09.45-ին, Ծաղկահովիտ գյուղից բերման է ենթարկվել 1956 թ. ծնված Նորաին Հ.-ն:
Նրա մանկության ընկեր Եվգենի Մաժիրինը սկզբից հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալուց, սակայն երբ նրան հայտնեցինք որոշ փաստեր, նա նշեց, որ Պերմյակինը հրաշալի մարդ է, երբեք վատ արարքներով աչքի չի ընկել, ծառայության մասին միշտ դրական է խոսել:
Մասիսում կատարված կողոպուտը բացահայտվեց:
2015 թվականի հունվարի 2-ին՝ ժամը 21.05-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության բաժին հաղորդում է ստացվել, որ նույն օրը «գանգուղեղային վնասվածք, ձախ սրունքի ոսկրերի փակ կոտրվածք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ հիվանդանոց են ընդունվել Վանաձոր քաղաքի բնակիչ Սարո Պողոսյանը և Լուսինե Սահակյանը:
Գյումրիում հունվարի 12-ին դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների մարմիններն այսօր՝ հունվարի 13-ին, 20։0-ի մոտ տեղափոխեցին Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցի։
Հունվարի 12-ին Գյումրիում կատարված սպանության մասին պատմող քրոնիկոնը մեկ ամբողջական տեսաշարի շրջանակներում: Լուսաբացին սպանվել էին Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամը:
Երևանյան լճի մոտ տեղի ունեցած կողոպուտի հետքերով:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մանկական վերակենդանացման բաժնմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ավտոճանապարհի 36-39-րդ կմ-ում, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի միջպետական ավտոճանապարհի Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածից մինչև Գորայք գյուղ տանող ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
ՌԴ սահմանապահները որևէ իրավունք չունեին Պերմյակովին ռազմաբազա տեղափոխելու: Վերջիններս պարտավոր էին կանչել ՀՀ ԱԱԾ սահմանապահենրին և Պերմյակովին հանձնել նրանց… ինչպես արել են բոլոր այլ սահմանահատների հետ, քանի որ դա ամրագրված է նշված պայմանագրի 7-րդ հոդվածում:
Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը շատ հարգված է եղել թաղամասում և հարևանները երբևէ չէին էլ կարող մտածել, որ նրանց հետ կարող է նման բան կատարվել:
Վիրաբուժական բաժանմունքից բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ վերցված 60 նմուշից 13-ում (21.6%), ախտահանման որակի 60 նմուշից 5-ում (8.3%), մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքից բժշկական գործիքների մանրէազերծման որակի վերաբերյալ վերցված 40 նմուշից 8-ում (20%) հայտնաբերվել են շեղումներ:
Հունվարի 14-15-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-17-ին արևելյան շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:
«Պարզ բանականությունը թելադրում է, որ եթե հանցագործությունը կատարվել է ՀՀ տարածքում, ապա պետք է գործի Հայաստանի օրենսդրությունը, և հանցագործը պետք է պատժվի Հայաստանի օրենսդրությամբ: Այլ խնդիր կլիներ, եթե հանցագործությունը տեղի ունեցած լիներ Հայաստանում տեղակայված Ռուսաստանի բազայի տարածքում»,- ասում է նա:
Հունվարի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 7-րդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը:
Գյումրիում, որ միշտ համարվել է ավանդապաշտ քաղաք, վերջին մի քանի տարիներին հատկապես ռուսների համար գիշերային ակումբներ էին բացվել, գիշերային ակումբներից մեկի վրա հենց այդպես էլ գրված է՝ «Մուտքը միայն ռուս սպաների համար», ռուսներին գրավելու համար խանութներն անվանում էին ռուսական անուններով՝ «Ռոսիա» կամ «Յոլկի-պալկի»:
Այսօր ժամը 19:00-ին Ազատության հրապարակում տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ սպանված Ավետիսանների ընտանիքի: