Հունվարի 26-ին տեղի ունեցավ ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը, որի ընթացքում բացվեցին մրցույթին դիմած հասարակական կազմակերպությունների հայտերը, հրապարակվեցին հայտատու կազմակերպությունների անունները։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանում տեղում է ձյուն: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Այս պահին «Միանում եմ պահանջին» նախաձեռնության անդամները և մի շարք քաղաքացիներ հավաքվել են Կասկադի տարածքում, որպեսզի երթով շարժվեն դեպի Ազատության հրապարակ՝ պահանջելով ՀՀ իշխանություններից Գյումրիի ոճրագործության հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովին հանձնել ՀՀ իրավապահներին և նրան դատել Հայաստանում։ Նրանք շարժվելու են Կորյուն-Աբովյան-Թումանյան-Ազատության հրապարակ երթուղիով։
«Ինչպես ընդունված է ասել մեր տերմինալոգիայում՝ գործը տաք հետքերով բացահայտվել է, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով: Եթե չեմ սխալվում, նախաքննությունն իրակայացնում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը, հանցագործություն կատարած անձը հայտնի է, նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին»:
Առողջ տղան արդեն սովոր է ցրտին , նույնիսկ դպրոց է ոտքով գնում մի քանի կիլոմետր՝ սա արդեն ստիպված։ Մեքենան, որ հատկացված է մոտակա գյուղի դպրոց հասնելու համար, ընդամենը 5 նստատեղ ունի, իսկ նստատեղերնն աղջիկներին պետք է հատկացնել։
Ըստ նախնական տեղեկությունների, նա կենցաղային հարցերի պատճառով վիճաբանել է իր ծանոթի հետ, որի ժամանակը ծանոթը իր մոտ եղած հրազենից կրակել է:
Հունվարի 21-ին, ժամը 00.20-ին, 1980 թ. ծնված Ալբերտ Խ.-ն ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր տվել, որ հունվարի 20-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Արտաշատ խճուղու թիվ 9 հասցեում գտնվող շինության բակում, վիճաբանության ժամանակ, Այնթապ գյուղի բնակիչներ Վարդան Հ.-ն /մնացած տվյալները պարզվում են/ և նրա որդի Էրիկը ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրեն` մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նա նախկինում դատապարտված է եղել, վերջին անգամ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
«Ես գիտակցում եմ իմ պատասխանատվության չափը, ես գիտեմ՝ ինչ է պատահել, բայց իսկապես գիտեմ: Ընդ որում, ես գիտեմ, որ դուք գիտեք, որ ես գիտեմ, ամեն ինչ գիտեմ: Այստեղ շատ բան չեմ ասում, երևի չեմ ասելու, որովհետև ես գտնում եմ, որ լռությունն ավելի տղամարդկային է, քան շատ խոսելը: Չեմ ասում, չեմ խոսում»,- ասաց նա՝ նշելով, որ գիտակցում է իր պատասխանատվության չափը, սակայն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:
Հունվարի 15-ի գիշերը հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ստորին հատվածում դանակի կտրող, ծակող, թափանցող վերքերով բուժօգնության են դիմել 1994 թ. ծնված Լևոն Հ.-ն և 1993 թ. ծնված Սամվել Շ.-ն:
Ցավակցելով ադրբեջանական զոհերի ընտանիքներին նրանց որդիների ադրբեջանական ղեկավարության ավանտյուրայի զոհը դառնալու կապակցությամբ, միաժամանակ որոշակի պարզաբանում տանք:
Անցած տարվա ընթացքում Արցախ այցելածների թիվը նվազել է։ Այս մասին այսօր հայտարարել է նաեւ ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը՝ խոստովանելով, որ զբոսաշրջիկների թվի նվազումը հիմնականում կապված է նաեւ ամռան կեսերից սահմանում տիրող աննախադեպ լարվածության հետ։
Հունվարի 27-ի գիշերը արևմտյան շրջաններում, 29-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ և մառախուղ:
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Դատական այսօրվա նիստում կողմերը հանդես եկան ռեպլիկով, իսկ Վարդան Պետրոսյանը օգտվեց վերջին խոսքի իր իրավունքից:
Լրագրողների դիտարկմանը, որ լուրեր են պտտվում, թե այդ օրը զորամասից բացակայել է 6 զինծառայող, Հունան Պողոսյանն արձագանքեց. «Բացարձակապես: Դեպքի վայր ժամանելուց անմիջապես հետո ես իրենց ղեկավարությանը հրավիրել եմ մեզ մոտ, և իրենք մեզ տվել են բոլոր անհրաժեշտ պարզաբանումները: Նման բանի մասին բացարձակ տեղեկություններ չեն հաղորդել, և մենք էլ չենք տիրապետում նման տեղեկության»:
«Մենք պետք է բոլորս միասին պայքարենք այս արատավոր երևույթի դեմ: Տեղական ինքնակառավարման մարմիններն օրենքով ունեն համապատասխան լիազորություններ և պետք է ամբողջությամբ օգտագործենք բոլոր հնարավոր միջոցները ցանկալի արդյունքի հասնելու համար: Հատուկ ուշադրության կենտրոնում պետք է պահել մասնավոր տնատիրությունների հատվածները, ինչպես նաև այն հասցեները, որտեղ հաճախակի է նկատվում ոչ սահմանված վայրերում աղբի կուտակում»:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 23-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 23 դեպքից բացահայտվել է 20-ը:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են ադրբեջանցի պայմանագրային զինծառայող, 26 ամյա Բաբաշով Նիզամի Շամիլ օղլուի մահվան մասին, որն իբր սպանվել է «զենքի հետ անզգույշ վարվելու և դրա արդյունքում արձակված կրակոցի» հետևանքով, ինչը խիստ տարօրինակ է, քանի որ նրան թաղել են պատվո պահակախմբի մասնակցությամբ, բարձրաստիճան զինվորականների ներկայությամբ։
Դուռը բաց քնողը թշնամի՞ կունենա: Լոգիկայի հարց է: Հիմնականում իրանց տան դուռը բաց է եղել: Իրենք սովորական բանվոր մարդիկ են: Սաղ կյանքերս բազարն ենք կանգնել, տանջանքով ապրած մարդիկ ենք: Արմենս ընդհանրապես խոպանչի չէ: 3 ամիս է գնացել Մոսկվա՝ իր ընկերոջ մոտ: Մինչեւ առ էսօր էլ իրա աշխատած փողը բանկը մնաց՝ 8000 ռուբլին: Բոլորին կարող եք հարցնել, թե ինչ վարքագծի տեր տղա էր՝ խելոք, շնորհքով: Մեր ազգի պարծանքն է եղել…
Կարեն Միրզոյանն ընդգծել է, որ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների անհապաղ մշակումն ու իրագործումը թույլ կտան բացահայտել հրադադարի ռեժիմի իրական խախտողին՝ ի դեմս Ադրբեջանի, և խուսափել հակամարտության կողմերին ուղղված անհասցե կոչերից, որոնք նրա մոտ ամենաթողության և անպատժելիության կեղծ զգացում են առաջացնում։
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:
«Ես մինչեւ վերջ պիտի բողոքեմ, ես երեխու արյուն ծախող չեմ, բայց դուք բոլորդ էլ ձեր երեխու արյունը կծախեք։ Ես քեզ ճանաչե՞լ եմ, ես քեզանից փող ուզած կա՞մ։ Մոռացել ա՝ իննսունական թվերին, որ թողեց գնաց, վաննայի մեջ, փրփուրով, սիգարետը՝ բերանին, ջուրը քաշում էր, ասում էր՝ թող գնա Հայաստան»:
Թիվ 15 երթուղուց օգտվողները Աէրացիայից մինչև Աբովյան պուրակ կարող են տեղափոխվել թիվ 65 միկրոավտոբուսային երթուղայիններով: Թիվ 31 ավտոբուսային երթուղուց օգտվողները կարող են սպասարկվել թիվ 5 և թիվ 53 ավտոբուսային երթուղիներով`կենտրոնական ավտոկայանից դեպի Նոր Նորքի 4-րդ զանգված, իսկ Նոր Նորքի 9, 7 և 5-րդ զանգվածները կսպասարկվեն թիվ 53 ավտոբուսային երթուղով:
«Թո՛ղ ոչ ոք չմտածի, որ մենք ձեռքներս ծալած սպասելու ենք, թե երբ է արհավիրքը մտնելու մեր տուն: Մեզ համար արհավիրք պատրաստողի հանդեպ մենք պարտավոր ենք լինել անողոք: Կրկնում եմ՝ դիմացինի արկածախնդրու-թյունը կստիպի մեզ գնալ անդառնալի վնասների հասցման ճանապարհով»:
ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ է նա խոսել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի հետն հանդիպման ընթացքում:
ՓՄՁ-ի ներկայացուցիչները, ովքեր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ հայտարարեցին որ այս պահին պետք է հեռանան, սակայն իրենց բողոքի ակցիան իրենք շարունակելու են վաղը առավոտյան ժամ 11-ին։ Նշենք, որ ակցիայի մասնակիցների միջև կան տարաձայնություններ. ոմանք նշում են, որ ճիշտ է՝ 10 հոգով բարձրանալ վարչապետի մոտ և ներկայացնել ժողովրդի պահանջը, ոմանք էլ՝ կտրականապես դեմ են դրան։
Հայաստանի քննչական կոմիտեի հարուցած քրեական գործի շրջանակներում Գյումրիում սպանված Ավետիսյանները ճանաչվել են տուժող: Այս մասին «Ազատությանը» փոխանցել է Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նրա խոսքով, սակայն, Ավետիսյանների բարեկամներից որևէ մեկը առայժմ դիմում չի ներկայացրել տուժողի իրավահաջորդ ճանաչվելու համար:
Նրանք պահանջում են, որպեսզի վարչապետն անձամբ իջնի իրենց պահանջը լսելու։ Ցուցարները միմյանց կարգապահության կոչեր են անում, որպեսզի իրենց բողոքի ակցան այլ կերպ չկընկալվի։
Հարցին՝ արդյոք ճի՞տ է տեղեկությունը, որ Վալերի Պերմյակովին հատնաբերել են հայ իրավապահները, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Նման տեղեկություններ չկան, որ հայ իրավապահներն են ձերբակալել և հանձնել ռուս սահմանապահներին: Բացարձակապես նման բան չկա»: