
Վնասվածքներ պատճառողների ինքնությունը պարզվել է

Հունվարի 21-ին, ժամը 00.20-ին, 1980 թ. ծնված Ալբերտ Խ.-ն ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր տվել, որ հունվարի 20-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Երևան-Արտաշատ խճուղու թիվ 9 հասցեում գտնվող շինության բակում, վիճաբանության ժամանակ, Այնթապ գյուղի բնակիչներ Վարդան Հ.-ն /մնացած տվյալները պարզվում են/ և նրա որդի Էրիկը ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իրեն` մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վարդան Հ.-ն 1966 թ. ծնված Վարդան Հ.-ն է, իսկ Էրիկը՝ 1994 թ. ծնված Էրիկ Հ.-ն:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն