«Մենք վախենում ենք. ոչ մի բանից տեղյակ չենք, ոչ մի բան չենք հասկանում ու վախենում ենք: Ո՛չ գիշերն ենք քնում, ո՛չ ցերեկը, լարված, անհանգիստ, ոչ մեկի առաջ դուռ չենք բացում: Խնդրում ենք մեզ օգնել, որովհետեւ մենք չգիտենք, թե իրականում ովքեր են հանցագործները, ինչու համար էր այդ սպանությունը եւ չգիտենք էլ, թե ինչ հետեւանքներ կլինեն»:
Գյումրու Ս. Աստվածածին եկեղեցում հունվարի 25-ին մատուցվեց Ս. Պատարագ՝ հունվարի 12-ին Գյումրիում դաժանաբար սպանված Ավետիսյանների հոգիների հանգստության համար:
Բողոքի նոր ալիք Գյումրիում: Հունվարի 26-ին փողոց են դուրս եկել և Շահումյան փողոցը փակելու փորձ կատարել տարածքի առևտրականներն ու պահանջել շրջանառության հարկի մասին նոր օրենքի վերանայում: Գյումրեցիները բողոքել և պահանջել են հարկային մարմնի ներկայացուցչի ներկայությունը:
Գագիկ Ծառուկյանի նորաբաց «Մուլտի գրանդ» հյուրանոցային համալիրի հանդիսավոր բացման արարողությանը մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ՀՀ վարչապետի գլխավորությամբ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանն ու «Փարավոն» համալիրի համասեփականատեր Դարեն Քինը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, սպորտի ու մշակույթի երախտավորներ, գործարար աշխարհի մարդիկ:
Հունվարի 23-ի առավոտյան ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ժամանակին հայտնաբերել են հարձակվողներին, սկսվել է փոխհրաձգություն, որը տևել է շուրջ կես ժամ:
ՀՀ կառավարության մոտ լարված իրավիճակ է. տոնավաճառների աշխատակիցները, ինչպես հայտնի է՝ բողոքում են «Շրջանառության հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունների դեմ: Նրանք պահանջում են, որպեսզի ՀՀ վարչապետ Հովկ Աբրահամյանն իջնի և իրենց հարցերին պատասխանի:
Քաղաքացին զանգահարել է ՀՀ ԱԻՆ «911» ծառայություն և հայտնել, որ Երևանի բնակիչ 51-ամյա Արմեն Ավանյանը տանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը այսօրվա ասուլիսում՝ անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ԱԺ լսումներին հաջորդած քննադատություններին, ասաց. «Մենք հո չէի՞նք ուզում լսումներ կազմակերպել ԱԺ -ում, որ գայինք ու քննադատությունների արժանանայինք: Մենք նպատակ ունեինք հանրությանը, պատգամավորներին ցույց տալ, որ մեր և ռուս պատկան մարմինները ամեն ինչ ուզում են անել, որ Պերմյակովն իր արժանի պատիժը կրի»:
«Եկեք մի պահ հայացք նետենք դեպի անցյալ. ռուս մեծ դասականներ Պուշկինի և Լերմոնտովի ստեղծագործություններին։ Ինչպե՞ս են նրանք նկարագրում Կովկասը։ Որպես մի տարածք, որը պատկանում է Ռուսաստանին։ Այլ բառերով ասած, որպես մի ռուսաստանյան գաղութ»:
Հունվարի 26-ին, ժամը 11.09-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում՝ «Արծիվի» արձանի մոտակայքում, «Նիսսան Տիանա» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդն ունեցել է 3 զոհ և 2 վիրավոր: ՊԲ-ն կորուստներ չունի:
Դեռ նախորդ տարվա աշնանը պարզ էր, որ Ադրբեջանի իշխանությունները ղարաբաղյան հակամարտության հարցում փորձում են նոր մարտավարություն որդեգրել:
Մի քանի օր փորձում էի խոսքեր գտնել, որպեսզի բացատրեմ ապրումներս, սակայն բառերը չէին գալիս: Այսօր, անցկացնելով այս խաղաղ կիրակի օրը Անգլիայի իմ տանը, վերջապես որոշեցի արտահայտվել, սակայն չեմ կարող առաջարկել ավելին, քան իմ սերը եւ բոլորիդ գրկելու ցանկությունը:
Մինչ այժմ չի հնչեցվել՝ արդյոք ռազմաբազայում ներքին ծառայողական հետաքննություն է գնում, կան արդյո՞ք այնտեղ հանցագործության հատկանիշներ, եթե եղել է դասալքություն, սպայական կազմից ո՞վ է պատասխանատվություն կրելու: Այսինքն՝ ստացվում է, որ բերել, սլաքը կանգնեցրել են միայն Պերմյակովի վրա, դրա համար գյումրեցիների մոտ անապահովության զգացումն է:
Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ այդ հարցը վաղ թե ուշ բարձրանալու է: Կան բազմաթիվ գրքեր, փաստաթղթղեր այդ հարցի վերաբերյալ: Ադրբեջանը շատ լավ հասկանում է, թե այդ հարցի բարձրացումն ինչի կբերի: Երրորդ խնդիրն այն է, որ թվում է, թե Ադրբեջանը Արեւմուտքի հետ շատ վատ հարաբերությունների մեջ է, սակայն իրականում դա թվացյալ է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թումանյանի տարածաշրջանում տեղում է ձյուն:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Անցած գիշեր ՀՀ և ԼՂՀ սահմաններում պահպանվել է հարաբերական հանգիստ:
Գյումրեցիների հետ հարաբերությունները շատ լավ են եղել, ինչպես նաև ռազմաբազայի աշխատակիցների. նրանք մեզ համար հագուստ էին գնում, իրենց հետ քաղաք տանում: Տաքսիի վարորդների հետ ևս հիանալի հարաբերություններ են եղել, նրանք մեզ միշտ օգնել են, երբ ինչ-որ բան է պետք եղել, գնել բերել են և երբեք մեզ չեն խաբել: Ես այնտեղ յոթ ամիս եմ ծառայել և կրկին կցանկանայի հանդիպել այն մարդկանց, ովքեր ինձ կերակրում էին այն ժամանակ, երբ ես քաղաքում էի գտվում: Ես երբեք չեմ տեսել այնպիսի բարեհամբույր մարդկանց, ինչպիսիք գյումրեցիներն են:
Փոքրիկ Սերյոժայի մահվան հետ մահացավ նաեւ գյումրեցիների վերջին հույսը: Փաստորեն, կոտորվել էր մի ամբողջ ընտանիք, եւ կյանքից հեռացավ նաեւ Ավետիսյանների վերջին ժառանգը: Հիմա գյումրեցիները սարսափում են այն մտքից, որ հանցագործը կամ գուցե հանցագործները կարող են գտնվել ազատության մեջ: Այս ամենից հետո մեզ մնում է ողջամիտ գտնվել եւ սադրանքների չենթարկվել:
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունից հետո, հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը եւ այսօր օրվա ընթացքում համեմատաբար հանգիստ է եղել:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
«Հանգիստ է եղել: Բաղանիսը համեմատաբար դիրքերից ավելի հեռու է, քան մյուս գյուղերը, և այս գիշեր գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել»:
Հունվարի 25-ին Բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ։
Ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Արման Ազիբեկյանը իր վարած Opel մակնիշի 34 ՕF 215 համարանիշի ավտոմեքենայով Երևան- Գյումրի ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:
Ես ինքս նրան ցմահ ազատազրկման կդատապարտեի: Նրան Ռուսաստան տեղափոխելուց ոչ մի օգուտ չի լինի: Մեր իշխանությունների, Պաշտպանության նախարարության և նախագահի համար ցանկացած տարբերակ արդեն պարտության համարժեք կլինի: Կարծում եմ, որ նրան կտան հայերին, որպեսզի էլ ավելի չսրեն իրավիճակը: Եթե նույնիսկ տեղափոխեն Ռուսաստան, միևնույնն է՝ կազատազրկեն, իսկ մի քանի տարի անց միգուցեև մահանա:
Կարծում եմ, որ ցեղասպանության 100 տարին առիթ էր, որպեսզի դրա ճանաչման գործում լուրջ առաջընթաց արձանագրեինք։ Նախևառաջ, այսօր կարևոր է ֆիքսել օրակարգը. ցեղասպանության ճանաչումը։ Հաճախ այդ հարցը խառնում են թուրքերի կողմից փոխհատուցումների կամ հողերի վերադարձի խնդրի հետ։
Այսօր Մարտունու Սբ. Ներսես եկեղեցում վարդապետ Տեր Սահակ Շաքարյանի մատուցմամբ տեղի է ունեցել պատարագ՝ ի հիշատակ Գյումրի քաղաքում սպանդի ենթարկված Ավետիսյանների ընտանիքի:
Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակից սպան, ով խնդրեց իր անունը չհրապարակել, մեզ հայտնեց, որ սահմանամերձ Բաղանիսի դպրոցի մոտ սեւազգեստ անծանոթի հայտնվելու մասին բաղանիսցի երեխաների պատմածները իրականությանը չեն համապատասխանում: