Բաժիններ՝

Բողոքի ակցիա՝ «Գյումրի, դու մենակ չես», «Պահանջում ենք Պերմյակովին հանձնել ՀՀ-ին» կարգախոսներով (տեսանյութ)

Այս պահին «Միանում եմ պահանջին» նախաձեռնության անդամները և մի շարք քաղաքացիներ հավաքվել են Կասկադի տարածքում, որպեսզի երթով շարժվեն դեպի Ազատության հրապարակ՝ պահանջելով ՀՀ իշխանություններից Գյումրիի ոճրագործության հիմնական կասկածյալ Վալերի Պերմյակովին հանձնել ՀՀ իրավապահներին և նրան դատել Հայաստանում։ Նրանք շարժվելու են Կորյուն-Աբովյան-Թումանյան-Ազատության հրապարակ երթուղիով։

«Միանում եմ պահանջին» նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանն ասաց, որ իրենք պահանջում, որպեսզի իրականացվեն հայ-ռուսական համաձայնագրերի և պայմանագրերի կետերը, ինչպես նաև մի շարք միջազգային պայմանագրերի կետեր։ «Կոչ ենք անում հայ ժողովրդին ոչ միայն սգալ, այլև պայքարել»,- ասաց նա։

Նարեկ Այվազյանը տեղեկացրեց, որ այժմ իրենց են միացել նաև մի շարք գյումրեցիներ, ովքեր նույնպես մասնակցելու են երթին։ Երթի մասնակիցները բերել են պաստառներ հետևյալ կարգախոսներով՝ «Մենք ենք տերը հայ երկրի», «Սուգը հավերժ է», «Գյումրի, դու մենակ չես», «Պահանջում ենք Պերմյակովին հանձնել ՀՀ-ին», «Մեր պահանջն արդար է» և այլն։ Նշենք, որ այս պահին Կասկադում գտնվում են մի քանի տասնյակ քաղաքացիներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս