Նշենք, որ դատական նիստին չէ’ ներկայացել տուժող Արամ Մանուկյանն ու նրա ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը՝ չնայած ըստ դատարանի նաև հեռախոսով տեղեկացվել էին դատական նիսի օրվա և ժամի մասին:
ՀՀ կառավարությունը այսօր քննարկել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու օրենքների նախագծերի փաթեթը
Հունիսի 18-ին, ժամը 08.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին` Արզնի գյուղի «Բեկոն» մսամթերքի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորակը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց 24-ամյա Լևոն Բունիաթյանի սպանության գործի քննությունը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 19-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 6-րդ զանգվածի ջրամատակարարումը:
Նախագահն արժեքավոր նվերներ եւ դրամական պարգեւներ է հանձնել աշակերտներին, ուսուցիչներին ու շրջանավարտներին եւ հանդես եկել ողջույնի խոսքով:
«Մարդիկ սարսափած են, առանց այդ էլ շրջանառությունն ընկել է: Բազմաթիվ խնդիրներ ունեն ու էս նեղ մաջալին բերել եք, բարձրացնում եք»,- չհամաձայնեց Է.Մարուքյանը:
«Գենդեր հասկացության հիմնավորումը կա բոլոր բառարաններում՝ դա սեռի սոցիալական ընկալման ձեռքբերովի հատկանիշն է, ոչ թե տղամարդկանց և կանանց հավասարությունը»,- ասաց նա՝ հարց հնչեցնելով, թե ինչու ենք նորից վերադառնում մի տերմինի, որը հասարակության մեջ այդքան վատ է ընդունվում:
ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի ընթացիկ տարվա հունիսի 16-ին ստորագրած հրամաններով ոստիկանության ստորաբաժանումներում կատարվել են մի շարք կադրային փոփոխություններ։
«Արդեն մարդու ձևավորման շրջանում Հայկական լեռնաշխարհը և Փոքր Ասիան չեն ենթարկվել սառցակալման, ինչպես հայտնի է` դա եղել է սառցակալման դարաշրջանը: Փաստորեն, հոմո սափիենսը ձևավորվել է հենց Հայկական լեռաշխարհում. սա ասում եմ ոչ միայն ես ու շատ հայտնի հայ պատմաբաններ, այլև համաշխարհային շատ լուրջ գիտնականներ»:
Զ.Փոստանջյանը նշեց, որ պոչամբարի մշակումից առաջանալու են արգասիքներ, որոնք վերամշակվելու են ֆրիտաների տեսքով, նոր պոչամբարներ չեն ստեղծվելու, բայց հայտնի չէ, թե այդ ֆրիտաները որտեղ են պահվելու: Նա անընդունելի համարեց 500 հազար հեկտար հողի հատկացումը, նաև երկու կոնսերվացված պոչամբարի ու ներկայումս գրեթե լցված Արծվանիկի պոչամբարի հատկացումը:
Հունիսի 18-ին, ժամը 10.38-ին ահազանգ է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին սպառնում է ցած նետվել Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Թումանյան փողոցի թիվ 5 շենքի (5-րդ հարկանի) տանիքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Մեղրու բժշկական կենտրոնի» ինֆեկցիոն մասնաշենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար առանձնացված հողամասը անհատույց, սեփականության իրավունքով կնվիրաբերվի Մեղրիի քաղաքային համայնքին:
Ինչպես նաև հերթական անգամ պահանջում եմ, ՀԷՑ-ում տարիներ շարունակ տեղի ունեցած ապօրինությունների կապակցությամբ քրեական գործ հարուցել մեղավորներին պատժելու նպատակով»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
Մարդ, ով մեծ ներդրում ունի Հայաստանի տնտեսության զարգացման, երկրում մեծ թվով բարեգործական ծրագրերի իրականացման գործում, բարերար, ով Հայսստանի համար ծանրագույն պահերին միշտ եղել է մեր ժողովրդի կողքին:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի հայտարարությունների փաստի առիթով քրեական գործը հարուցելու կամ այն մերժելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը գրություն է ուղարկել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
«Լաս Վեգասի մեգառեզորթի հայրը» կառուցեց ու բացեց հյուրանոց-խաղատներ, որոնք համարվում են աշխարհում խոշորագույնը: Դրանք բոլորն էլ գտվում են Լաս Վեգասում: Դրանք են International-ը (այժմ՝ Westgate Las Vegas)՝ 1969 թվականին, MGM Grand-ը (ներկայում՝ Bally’s Las Vegas)՝ 1973-ին ու ներկայիս MGM Grand Las Vegas-ը՝ 1993 թվականին:
Մովսես Հակոբյանի նշանակումից «դիսկոմֆորտի» մեջ է հայտնվել ՀՀ զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։ Հնարավոր է նա իր պաշտոնին հրաժեշտ տա ավելի վաղ:
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի քաղաքական հավակնոտ նկրտումների, կուսակցություն ու քաղաքական բլոկ հիմնելու եւ առաջիկա պառլամենտում մեծամասնություն ունենալու ախորժակի մասին մենք արդեն գրել ենք։
Հունիսի 18-ին, ժամը 00.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում` «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակաքում տեղի է ունեցել ՃՏՊ` բախվել են երեք ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իշխանաձորում գործող հակահրդեհային շտաբի պետ, շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ, դեպքի վայր են շտապել Աղաձոր համայնքի բնակիչներ և հրշեջների հետ սկսվել է հրդեհաշիջման աշխատանքները:
«Ասում են՝ հայի հետին խելքը մերը լինի. մենք ամեն անգամ դա ապացուցում ենք, մեր քաղաքաշինությամբ ավելացնում ենք ջրհեղեղի եւ այլ աղետների ռիսկերը»:
Աջափնյակ վարչական շրջանի տներից մեկի վերելակում մնալու հետեւանքով 5-ամյա երեխայի մահվան դեպքից հետո հարազատներն այլեւս այդ տանը չեն բնակվում:
Այն հարցը, թե Հայաստանից ի՞նչ մակարդակով եւ ովքեր են մասնակցելու ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի հուղարկավորությանը կամ մասնակցելո՞ւ են արդյոք, կքննարկվի այսօր երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ:
ՀՀ ոստիկանությունն ավարտել է այս տարվա մայիսի 27-ին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի եւ նրա կուսակից Վահան Բաբայանի կողմից խորհրդարանում հնչեցրած հայտարարությունների հետաքննությունը:
«Մենք մեծապես կարևորում ենք գյուղական համայնքներին համացանցային հասանելիության տրամադրումը՝ ապահովելու համար աշխարհի հետ այդ բնակիչների անխափան հաղորդակցման կապը՝ միաժամանակ խթանելով այս գյուղերի և Արցախի Հանրապետության առևտրային, կրթական և սոցիալական զարգացումը»:
Հունիսի 11-ի երեկոյան ժամը 22:00-ի սահմաններում տեղացած կարկուտը հողին է հավասարեցրել ճոճկանեցիների ու այրումեցիների ողջ ունեցվածքը:
Ըստ մեղադրանքի՝ Կարապետ Ոսկանյանը 2015թ. հունվարի 25-ին` ժամը 17:00-ի սահմաններում, իրեն պատկանող ավտոտնակում, տանիքը վերանորոգելու հարցի շուրջ վիճաբանել է 47-ամյա որդու հետ, որի ընթացքում նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ավտոտնակից վերցնելով կացինը` դրա սուր և բութ հատվածներով բազմակի հարվածներ է հասցրել որդու գլխին:
Մանրամասները ոստիկանության տեսանյութում:
Իշխանության համար Բիբինի սպառնալիքներից առավել վտանգավոր կարող է լինել միայն հասարակական մեծ զանգվածներ ընդգրկող ընդվզումը: Այլապես բացառված չէ, որ մինչև օգոստոսի 1-ը ՀԾԿՀ-ն մի նիստ էլ հրավիրի՝ սակագինը Բիբինի ցանկացած չափով բարձրացնելու համար: