Բաժիններ՝

Գ. Ծառուկյանը 500 հազար ամերիկյան դոլար է նվիրել Անթիլիասի աթոռին

ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 500 հազար ամերկյան դոլար է նվիրել Անթիլիասի աթոռին: Այս մասին գրում է arevelk.am կայքը՝ հղում անելով Անթիլիասի կաթողիկոսարանի պաշտոնական կայքին:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Եվրոպա մեկնելու ճանապարհին Ծառուկյանը կարճ այցելություն է ունեցել Անթիլիաս, որտեղ հանդիպել է Արամ Ա. Վեհափառաի ու պատասխանատու մարմինների հետ:

Ծառուկյանը հայտարարել է, որ իր ազգանունով գործող «Ծառուկյան հիմնադրամ»-ը 500 հազար ամերիկյան դոլար է նվիրաբերում Անթիլիասին ու սիրիահայերին: Հանդիպմանը ներկա գտնված Բերիո Թեմի առաջնորդ Տ. Շահան Սրբազանը մանրամասն տեղեկություն է փոխանցել Հալեպում ու Սիրիայում մնացած հայերի մասին, ներկայացրել նրանց խնդիրները և Ծառուկյանին գոհունակություն հայտնել Լիբանանում գտնվելու համար: Ավարտին տեղի է ունեցել նվերների փոխանակում:

e498f02

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս