Բաժիններ՝

Վիճաբանություն կայարանամերձ հրապարակի հետնամասում

Հուլիսի 23-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ «շտապօգնության» խումբը բուժօգնության է տեղափոխել մոտ 45 տարեկան տղամարդու, ով, ըստ բժշկի հաղորդման, Սևանի փողոցում` երկաթգծի մոտ, ծեծի է ենթարկվել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տուժողը Կոլյա Մ.-ն է:
Նա ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Նշանակվել է ԴԲՓ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 23-ին, ժամը 00.05-ին, Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակի հետնամասում, վիճաբանության ժամանակ, 1987 թ. ծնված Արտաշ Շ.-ն ձեռքերով և ոտքերով հարվածել է 1964 թ. ծնված Կոլյա Մ.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածք:

Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031