Բաժիններ՝

Տրոլեյբուսի վարորդները հեռացվել են աշխատանքից (տեսանյութ). «Ա1+»

Ինչպես գրում է «Ա1+»-ը, Երևանի թիվ 9 տրոլեյբուսային երթուղու երեք վարորդ այսօր հեռացվել է աշխատանքից։
Երթուղու բոլոր 9 վարորդները աշխատանքային նոր պայմանների պատճառով ազատման դիմումներ են ներկայացրել։

«Պարտադիր 5-րդ պտույտը պետք է կատարես, եթե ես կամ ցանկացած վարորդ դա կատարենք, ապա 14-15 ժամ աշխատելու ենք։ Դուք էլ գիտեք, թե  օրենքով վարորդին քանի ժամ է հասնում աշխատել։ Մենք անտեսել ենք օրենքը՝ 12 ժամ աշխատում ենք, ավել հնարավոր չէ»,- «Ա1+»-ին ասաց աշխատանքից հեռացված վարորդ Մարատ Հակոբյանը։

Իսկ Արսեն Դավթյանն ավելացնում է. «Ես երեք երեխա ունեմ, չեմ կարող գնալ գիշերվա ժամը 11-ից հետո երեխաներիս  սիրեմ՝ առավոտյան էլ չտեսնեմ։ Դուրս է գալիս՝ խոպան եմ գալիս,  մնանք գարաժում քնենք, մեկի հետ էլ գումար ուղարկենք տուն»։

Տեսանյութը՝ «Ա1+»

Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս