Գյումրիում արդեն մի քանի օր է` համառորեն լուրեր են շրջանառվում, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանը վերջերս տեքստիլագործների հանրակացարաններից մեկը նվիրել է 102-րդ ռազմաբազային կամ Գյումրիում գործող ռուսական հյուպատոսարանին: Երեկ «Ասպարեզի» հետ զրույցում շրջանառվող այս լուրերը կտրականապես հերքեց քաղաքապետի մամուլի քարտուղար Լիլիթ Մակարյանն ու ավելացրեց. «Մենք ոչ մի բան էլ չենք տվել ռուսներին: Տեքստիլագործների 2 հանրակացարաններն էլ ունեն սեփականատեր»:
Սառնաղբյուր գյուղի բնակիչ Մնացական Ալեքսանյանին մեղադրանք է առաջադրվել: Ինչպես 168.am-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեից, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն):
Փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստում ընտրվել են այն ՀԿ-ները, որոնց կհատկացվի դրամաշնորհ։
ՀՀ Ազգային անվտանգության Ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է թմրամիջոցների ՀՀ տարածքով տարանցիկ անօրինական շրջանառությամբ զբաղվող անդրազգային հանցավոր խմբավորում:
Սամվել Աբրահամյանը հայտնի է որպես Արցախյան ազատամարտի ժամանակ Մոնթե Մելքոնյանի դեմ խմբավորման անդամ, ինչպես նաև որպես Տիգրան Նաղդալյանի սպանության և Մարտի 1-ի դեպքերի ակտիվ մասնակից:
Փետրվարի 12-ին ժամը 13:30-ից ժամանակավորապես դադարեցվել է բնական գազի մատակարարումը Հայաստանի Հանրապետություն՝ Կազբեկի շրջանում տեղի ունեցած քարաթափման հետևանքով Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վնասվելու պատճառով:
Զինկոմիսարիատի աշխատակցի հայտնած տեղեկատվության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել մարտական դիրքերում, երբ Տիգրանը և իր ծառայակիցը, լսելով շան հաչոցներ, դուրս են եկել ստուգելու իրավիճակը: Վազելով հակառակ ուղղություններով և մի կետում դուրս գալով միմյանց դիմաց՝ Տիգրանի ծառայակիցը արձակել է կրակոց, որը դիպել է Տիգրանին՝ նրան պատճառելով մահացու վիրավորում:
Խմբին անհասկանալի է թէ ինչ ծառայողական գործառույթների հիման վրա է պարզվել և ինչպես որոշվեց անցկացնել ծառայողական գործառույթուն կամ տեղեկությունհավաքել Արտուր Հարությունյանի վերաբերյալ, ինչպես նշված է ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայ մեծ գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի 80-ամյա հոբելյանի առթիվ այցելել է Կոմիտասի անվան պանթեոն: Վարչապետը ծաղիկներ է դրել Հրանտ Մաթևոսյանի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա վառ հիշատակին:
Ռուսաստանից արտաքսված հայ միգրանտներն այսօր էլ Կառավարության շենքի բակում էին:
Փետրվարի 12-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Զինվորը պատմում է, թե ինչպես է խոցել հակառակորդի ամրաշինական կառույցներից մեկը: «Կրակել եմ դոդի վրա և պայթացրել դօտը»:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հայտնում են, որ փետրվարի 12-ի դրությամբ Ստեփանծմինդա- Լարս ավտոճանապարհը երկկողմանի փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը նոր տեսահոլովակ է պատրաստել ու տարածել: Այն կոչվում է «Բարև Ռիք, Միլզ» և նվիրված է ԱՄՆ նոր դեսպանի պաշտոնավարմանը:
Պարզվում է, որ առևանգման և ծեծի պատճառը աղջիկ է եղել, և վերջինիս անհանգստացնելու հարցի շուրջ էլ «տղայական պարզաբանումները» հանգեցրել են Ռայմոնդին ծեծելու և մարմնական վնասվածքներ պատճառելու:
Փետրվարի 10-ի ժամը 18:00-ի դրությամբ ՄԻԵԴ դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին մասնակցելու համար հայտ է ներակայացրել միայն մեկ անձ: Առայժմ միակ թեկնածուն Լիզա Գրիգորյանն է: Նա Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է. այդ պաշտոնում նշանակվել է 2013թ. ապրիլի 4-ին
ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանից տեղեկացանք, որ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության վարույթում քննվում է 2 քրեական գործ:
Այսօր կառավարության նիստում հաստատվեց «Զբոսաշրջությանն աջակցության ծառայություններ» 2015 թվականի ծրագիրը և ծրագրի իրականացման միջոցառումների ժամանակացույցը: ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը զեկուցեց, որ 2015թ. շարունակվելու է հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության բարձրացման, ակտիվ մարքեթինգային քաղաքականության իրականացման, համայնքներում զբոսաշրջության զարգացման ու արդյունավետ միջազգային համագործակցության ապահովման միջոցառումների իրականացումը:
Փետրվարի 10-ին, ժամը 19:55-ի սահմաններում ԼՂՀ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 23-ամյա ավագ լեյտենանտ, Վանաձոր քաղաքի բնակիչ Տիգրան Սամվելի Սիմոնյանը:
««Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ դրանցից մեկի համաձայն՝ ծեծի կազմակերպման մեջ իր դերակատարությունն ունի ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, որը համարվում է Ծառուկյանի մտերիմն ու հրապարակային միջոցառումների կազմակերպիչը: Որպես վարկածի հիմնավորում նշվում է, թե Մանուկյանը մի շրջապատում, խոսելով Արտակին առևանգող ավտոմեքենայի համարանիշների մասին, ասել է, թե՝ համար չի երևացել, համար չկա:
Հանգստյան օրեր չունենք, անգամ տոն օր չունենք, առավոտվա 7-ից մինչեւ 15-ը աշխատում ենք, ու ոչ թե փողոց ենք մաքրում, մեր քաղաքը փողոց չունի, այլ կեղտաջրափոսեր…
Հունվարի 12-ին Գյումրիում կատարված ողբերգությունից հետո, խոսակցություններ են տարածվել այն մասին, որ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողներն ընտանիքներով լքում են մեր քաղաքը:
Ասում են, որ այդ դպրոցում (ինչպեսև Երևանի գրեթե բոլոր դպրոցներում) մշտապես այդ բարքերն են տիրել, սակայն նա իր հովանավորների միջոցով լուծել է հարցերը: Ծ. Ղազարյանը, հասկանալով, որ այլևս պատասխանատվության հարց է ծագելու, քանի որ ձայնագրությունը առկա է, ստիպված տնօրենի պաշտոնից ազատվելու ինքնակամ դիմում է գրել:
Ժիրո, իրականում ես հանուն քեզ 2 անգամ խաբել եմ՝ քեզ և օրվա իշխանություններին: Առաջինը՝ Պռոշյան սովխոզում, լավ կլինի հիշես այդ գիշերը, թեկուզ երևում է հիշողության հետ խնդիր ունես, երկրորդը՝ հիշիր, երբ քեզ արտաքսում էին ՀՀ-ից և դու զանգել ես ինձ՝ ես ոչ միայն կանխել եմ դա, այլ ստեղծել եմ պայմաններ քեզ ՀՀ կեցության հատուկ անձնագիր տրամադրելու, ես քեզ խաբել եմ՝ այդ գումարը վճարվել է ոչ թե ՊՆ հաշիվներից, այլ իմ անձնական գրպանից:
Թուրքիայում հրազենային կրակոցով սպանվել է 46-ամյա «օրենքով գող» Վադիմ Իվանենկոն, ով քրեական շրջանակներում առավել հայտնի էր որպես Վադիկ Կրասնոդարսկի։
Ներկայացվել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ։
41-ամյա հայ տղամարդը մեղադրվում է մեկ տարի շարունակ անչափահաս դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու, դստերը բռնաբարելու և խոշտանգելու մեջ:
Հուզիչ պատմություն. անօթևան մարդուն տվեցին 100 դոլար և հետևեցին, թե ինչպես է նա այն ծախսում:
«կցանկանայի, որ դա Եղեռնի հետ ընդհանրապես չկապվեր, այլ սևեռել մի փաստի վրա, որ 100-ից ավելի հայ մասնակիցներով դժվարամատչելի խնդիր լուծելը, այն է՝ լեռ բարձրանալը, այն էլ՝ Արարատ լեռը բարձրանալը դառնար մեր միասնության վառ օրինակ: Բայց քանի որ խորհրդանշական տարեթիվ է, դեռևս չպատժված ոճրագործության, ապա կփորձենք այս քայլով ընդվզել անպատժելիության մթնոլորտի դեմ: Ավելի մանրամասն կարելի է խոսել այս ծրագրի իրականացումից հետո միայն»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 13-ին ժամը 10.00-16.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: